Latest 10 episodes

Այդ տեսարանը ոչ մի բանի հետ չեմ փոխի. Իրինա Թովմասյան

Life.panorama.am-ը գեղեցկուհի Իրինա Թովմասյանի հետ նախատոնական զրույց է ունեցել: Երեք երեխաների մայրիկը պատմեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ զարդարված է իրենց տան տոնածառը.
 
«Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի կարծես թե շուտ սկսվեց նախատոնական տրամադրությունը: Մեր տանն էլ արդեն մեկ շաբաթ է, ինչ տոնական եռուզեռը սկսվել է, թեեւ դրանից էլ առաջ երեխաներս դրսում տոնածառ տեսնելիս` ուղղակի պնդում էին, որպեսզի մեր տանն էլ վերջապես զարդարենք տոնական եղեւնին: Ի դեպ` պետք է ասեմ, որ ամուսինս ամեն անգամ պնդում է, որ բնական եղեւնի ունենանք տանը, իսկ ես ամեն անգամ դեմ եմ լինում, քանի որ նախընտրում եմ Ամանորին մեր տանը տեսնել մեր եղեւնին, որն արդեն երկար պատմություն ունի ու մեր ընտանիքի մի մասն է կազմում»,- պատմեց Իրինան ու շարունակեց.
 
«Կյանքում այլ բան հարկավոր չէ, երբ տեսնում ես, թե ինչպես են երեխաներդ ուրախությունից ոտքերով խփում հատակին: Միայն տեսնել էր պետք, թե ինչպես էին իրենց փոքրիկ աթոռները իրար վրա դնում ու հասնելով մինչեւ գագաթ զարդարում տոնածառը` հատիկ-հատիկ շարելով խաղալիքները. Այդ տեսարանը ոչ մի բանի հետ չեմ փոխի»:
 
3.5-ամյա Ալվինան եւ  2-ամյա Մարիան տարվա ընթացքում իրենց լավ են պահել, որպեսզի Ձմեռ պապին իրենց ցանկությունները կատարի.
«Աղջիկներս գիտեն, եթե խելոք պահեն իրենց, Ձմեռ պապին շատ նվերներ կբերի: Արդեն հասցրել ենք նաեւ նամակ գրել, ի դեպ` ասեմ, որ աղջիկներս կոնկրետ նվերներ չեն նշել, միայն շեշտել են` թող որ անպայման նվերները փաթեթեավորված լինեն, քանի որ սիրում են նվերների բացման արարողությունը: Շատ հաճելի է տեսնել նրանց սպասումն ու Ձմեռ պապիկի գոյության նկատմամբ հավատը, պատկերացրեք` կարծես թե ինքս էլ մանկանամ նրանց հետո ու հավատամ այդ հրաշքին»,- նշեց Իրինան:
Մեզ հետ զրույցում Իրինա Թովմասյանը հավելեց նաեւ, որ ամեն անգամ տոներին երեխաների հետ այցելում է գրեթե բոլոր մանկական ներկայացումներին: 
 
Փոքրիկ աղջիկները զբաղված են ամանորյա զարդարանքներով, դե իսկ ավագ դուստրը` Մեգին, զբաղված է համերգներով, իսկ վաղը կկայանա նրա առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը.
 
«Վաղը «Կամի» ակումբում` ժամը 16:00-ին կկայանա Մեգիի ձայնասկավառակի շնորհանդեսը, այնպես որ սիրով հրավիրում ենք բոլորին` ներկա գտնվելու այդ գեղեցիկ միջոցառմանը: Նշեմ, որ շատ դինամիկ ծրագիր է լինելու, կհնչեն միայն շատ սիրված երգերն ու կկայանա երգի պերմիերա, որի անունով էլ հենց անվանվել է ձայնասկավառակը` «Արի պարենք»»,- ավարտեց Իրինան:
Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
Comments

Name: