Հովհաննես Ազոյանը նոր ընտրյա՞լ ունի

 

Հովհաննես Ազոյանի անձնական կյանքը շարունակում է մնալ բուռն քննարկումների կիզակետում: Դերասանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է մի աղջկա՝ Տաթև Զախարյանի լուսանկարները, ինչը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել:

 

Արդեն իսկ բուռն քննարկումներ են ծավալվում, որ Հովոն և Տաթևը սիրային կապ ունեն: Tert.am Life-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ պարզելու, թե ինչն է կապում իրեն և Տաթևին, սակայն նա կարճ պատասխանեց. «Անձնական բնույթի հարցերի չեմ պատասխանում»:

 

Ոչ միայն Հովոն է հրապարակել Տաթևի լուսանկարները, այլև Տաթևն է հրապարակել կոլաժ՝ իր և դերասանի լուսանկարները: Թե ինչու կոլաժ, ոչ թե համատեղ լուսանկար, պարզ է դառնում Տաթևի էջի ուսումնասիրությունից հետո: Տաթևի էջում նշված է, որ ապրում է Մադրիդում:

 

 

  

 

 

Այս տարի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Հովհաննես Ազոյանը և Մերի Մարտիրոսյանը ամուսնալուծվել են: Հովհաննեսը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել. «Մերի, իմ միակ սեր, կյանքիս ընկեր… Իրար հետ անցել ենք մեր երկրի՝ ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը… և դու եղել ես ինձ թիկունք… Ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում… ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին…. Կորցնելով քեզ՝ կորցնում եմ անցածս տարիները՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ»:

 

Զույգը 2 դուստր ունի:

 

 

 

 

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: