Այս տարի եղևնին զարդարել ենք Օսիի կոշիկներով և գլխազարդերով. Արտավազդ Ամիրյանի ընտանիքում տոնական տրամադրություն է

Life.panorama.am-ը զրուցել է Արտավազդ Ամիրյանի կնոջ` Մարիամ Ամիրյանի հետ ու տեղեկացել, թե ինչպես են անցնում տոնական օրերը Միացյալ Նահանգներում.

«Այստեղ ամենը շատ գեղեցիկ է, տոնական տրամադրությունն էլ` հեքիաթային։ Ինպես ամերիկյան ֆիլմերում ենք տեսնում, այնպես էլ իրականությունն է, եղևնին գեղեցիկ զարդարված, տները լույսերով պատված։ Ինձ համար ամենասիրելի տոնն էլ ավելի հեքիաթային է դառնում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ իսկապես սկում ես հավատալ Սանտայի գոյությանը։ ԱՄՆ-ում մարդիկ ավելի շատ պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին, իրենց լեզվով ասած Christmas-ին, ինչն ինձ համար ավելի գովելի է, հոկտեմբերից սկսվում են զարդարանքները, իսկ Սուրբ Ծննդյան տոնից հետո հանվում են տոնական ատրիբուտները: Միայն հայերս ենք, որ շարունակում ենք տոնել նաև Նոր տարին և իհարկե մեր Սուրբ Ծնունդը, որպես կանոն մինչև հունվարի 13-ը։ Արդեն վաղուց մարդկանց տրամադրությունը շատ բարձր է, հատուկ երեխաների համար, պատրաստել են «Santa House»` Ձմեռ պապիկի տնակ, որտեղ նստում է ձմեռ պապիկն ու երեխաների եւ նրանց ընտանիքների հետ լուսանկարվում։ Այստեղ Նոր տարին հեքիաթային է, միայն պակասում է իրական հեքիաթը` ձյունը»,- ժպիտով պատմեց Մարիամը:

Արդեն իսկ ամերիկաբնակ Արտավազդ Ամիրյանի ընտանիքում եւս տոնական եղեւնին իր տեղը գտել է, նրանց տոնածառն այս տարի հատուկ զարդարանք ունի.

«Մեր տանն, իհարկե, արդեն տոնական եղևնին զարդարված է, այս տարի մենք եղևնին զարդարել ենք Օսիի կոշիկներով և գլխազարդերով: Օսիիս նման հետաքրքիր մոտեցում ենք այս տարի ցուցաբերել մեր եղևնուն: Աղջիկս դեռևս այդքան էլ չի հասկանում եղևնու իմաստը, բայց լույսերը, գույները նրան շատ են ուրախացնում»,- նկատեց Մարիամ Ամիրյանը։

Փոքրիկ Օսիի անունից այս տարի Ձմեռ պապին նամակ չեն գրել, բայց Ամանորին նվերների պակաս հաստատ չի լինի.

 «Իհարկե հետաքրքիր պահ է ձմեռ պապիկին նամակ գրելը, բայց այն ժամանակ, երբ երեխան հասկանում է, իսկ այս տարի, քանի որ Օսին դեռ չի կարող ասել ինքն ինչ է ցանկանում ունենալ, մենք նրա համար օգտակար և գեղեցիկ նվեր կպատրաստենք։ Հիմա նա նույնիսկ վախենում է Ձմեռ պապիկի կերպարանքից, երբ նրան տարել էինք Ձմեռ պապիկի հետ նկարվելու, ոչ մի կերպ գիրկը չնստեց, և նկարն ել ստացվեց մի փոքր վախեցած հայացքով՝ Ձմեռ պապիկի կողքին, ձիուկի վրա նստած»,- պատմեց մեր զրուցակիցը։

Ի դեպ` փոքրիկ Օսիի մասին խոսելիս` Մարիամ Ամիրյանը պատմեց դստեր հետաքրքրությունների մասին.

«Օսին 1 տարեկան 3 ամսեկան է, բայց վաղուց է արտաբերում է մամա, պապա, տատիկ, պապիկ բառերը, դեռևս 10-11 ամսեկանում իր թոթով լեզվով ասում էր բարև ձեզ, ինչպես նաև փորձում է ասել այն մարդկանց անունները, ովքեր իրեն շրջապատում են։ Մենք արդեն հաշվում ենք միասին։ Իր ամենառաջին սիրած մուլտֆիլմը «Գտնված երազ»-ն էր, երբ փոքրիկ աղջկան տեսնում է, ժպտում է։ Սիրում է ինքն իրեն զբաղվել, խաղալ իր խաղալիքներով, և իհարկե անընդհատ շարժման մեջ է, մեկ իր սիրած մուլտեր, կամ զարգացնող հաղորդումներն է նայում մուլտիպլիկացված, մեկ քայլում է տեղից տեղ: Նաեւ սիրում է, երբ միասին լեգոներով ենք խաղում, ինքը լեգոները տալիս է, ես ինչ-որ հետաքրքիր մի բան եմ պատրաստում։ Իր հետ մեր օրերը շատ հագեցած ու ջերմ են անցնում»:


 

Հետաքրքրվելով, թե Միացյալ նահանգներում հայերն ինչպե՞ս են նշում Ամանորը եւ արդյոք չեն կարոտել հայաստանյան տոնական օրերը, Մարիմը նշեց.

 «Այո, այստեղ Ամանորը ճոխ չեն նշում, ինչպես մենք հայերս, այստեղ ավելի շատ մեծ տոնակատարությամբ ու խանդավառությամբ նշում են Սուրբ ծնունդը: Նոր տարվա օրը, նույնիսկ կարող է մինչև ժամը12-ին էլ չսպասեն ու գնան քնելու։ Բայց մենք` հայերս, Նոր տարին տոն ենք դարձնում, տանը, կամ քաղաքից դուրս, կամ ռեստորաններում։ Այս տարի դեռևս չենք որոշել, թե մեր ընտանիքով ինչպես կանցկացնենք Ամանորը, բայց հավանական է, որ կմիանանք մեր բարեկամներին և մի քանի օր կանցկացնենք Լաս Վեգասում։ Այնտեղ շատ մեծ խանդավառությամբ են նշում Նոր տարին։ Ինչ վերաբերվում է հայաստանյան ավանդությներին, իհարկե կարոտել ենք, առհասարակ, Հայաստանիս ամեն ինչն ենք կարոտել, Երևանիս հետ կապված յուրաքանչյուր դետալ։ Կարոտել ենք ձյունը, հատկապես Ամանորի գիշերվա ձյունը։ Մեր հարազատների, ընկերների այցելությունները, ուրախ շնորհավորանքները, հետաքրքիր ժամանակն անցկացնելը։ Իհարկե Հայաստանում ավելի ջերմ է նշվում Նոր տարին, քան օտար երկրներում»,- իր խոսքն ավարտեց մեր զրուցակիցը:

Today's most read news !
  • Դժոխք էր՝ընկերուհիներ,առաջին ամուսնություն.Արման Նշանյանը՝ ամուսնալուծության և ներկայիս կնոջ մասին
  • Հիասթափություն, ափսոսանք, անիմաստ հիշողություն. Շուշաննա Թովմասյանը` չստացված հարաբերության մասին
  • Էվա Խաչատրյանի ամերիկյան արկածներն ու ճանապարհի ամենալավ ընկերը
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Օսկարին հաջորդող երեկույթին
  • Վանո Սիրադեղյանի գլխարկը՝ Աստղիկ Սաֆարյանի հավաքածուի յուրահատուկ նմուշ
  • Հայկ Պետրոսյանի սիրային հումորները եւ Սոնայի, Սեւակի հետ զուգերգերը
  • Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց պետք է աչքերն ու ականջները սրած պահենք. Կոմանդոս
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է
Comments
Loading...