Հասմիկ Կարապետյան.«Շանթը ոչ մի վայրկյան չի ուզում հեռանալ դստեր կողքից»

Հասմիկ Կարապետյանը 5 օր է՝ վայելում է մայրության բերկրանքը: Այսօր երգչուհին փոքրիկի հետ դուրս է գրվել ծննդատնից: Հուզառատ արարողությանը ներկա գտնվելով` BRAVO.am-ը զրուցել է նորաթուխ մայրիկի հետ, իսկ մեր ֆոտոխցիկը հետաքրքիր պահեր է որսացել:

Հասմիկ Կարապետյանն՝ ամուսնու եւ դստեր հետ


«Մայրությունն ամենավեհ ու սուրբ զգացողությունն է, աստվածային է: Բառերով չեմ կարող արտահայտել այն ամենն, ինչ զգացել եմ: Այն անհամեմատելի է աշխարհում գոյություն ունեցող այլ զգացողության հետ, հատկապես, երբ բալիկը երկար սպասված է: Բոլոր աղջիկներին ու կանանց ի սրտե մաղթում եմ սա: Անչափ շնորհակալ եմ իմ բժշկին, որի շնորհիվ ես եւ Շանթը դարձանք ծնողներ: Այդ օրը, կարծես, Երեւանում ու Հայաստանում տոն էր: Չգիտեի, որ այսքան մարդ սպասում է բալիկիս ծննդին»,-ասել է նա եւ հավելել, որ բավական թեթեւ ու հաճելի հղիություն է ունեցել: 

Երգչուհին խոստովանել է, որ հղիության ընթացքում տանն անդադար դաշնամուր է նվագել՝ կատարելով իր ստեղծագործություններից, նաեւ ժողովրդական երգեր, եւ երբ գրկել է դստերն ու սկսել խոսել նրա հետ, 2 օրական Տաթեւը ճանաչել է մայրիկի ձայնը:).«Այս կյանքում կան մարդիկ, որոնց հանդիպում ես ոչ պատահական: Գործում է նախախնամությունը, որովհետեւ կարող էի շատ ավելի շուտ հանդիպել իմ բժշկին՝ Անդրանիկ Ավանյանին, եւ ավելի շուտ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բայց համոզված եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում: Ես հիմա պատրաստ եմ մայր կոչվել: Մինչ այս, ինչ եղել էր կամ չէր եղել, ժամանակը չէր: Որքան էլ տարօրինակ կթվա, ես դեռ երեխա էի, չէի գիտակցում՝ ինչ ասել է մայրություն»:

Հասմիկ Կարապետյանը փոքրիկի հետ դուրս է գրվել ծննդատնից


Խոսելով երեխայի անվան ընտրությունից՝ Հասմիկը նշել է, որ երկուսով են որոշել. «Չէի էլ պատկերացնում, որ այսքան բարդ կլինի, քանի որ անունները շատ են: Ամուսինս շատ հայրենասեր է` չնայած Միացյալ Նահանգներում է ծնվել, մեծացել: Նա ինձ թույլ տվեց ընտրել միայն հայկականը: Տղայի պարագայում արդեն ընտրված էր` Գրիգոր պետք է լիներ, իսկ աղջկա  դեպքում փոքր-ինչ մոլորվել էինք՝ Արմինե, Արինե, Անի..: Տաթեւ անունը միշտ էի սիրում: Երբ խորհուրդն իմացա (Տերը տա թեւեր), որոշեցինք Տաթեւ կոչել: Կարծում եմ` փոքրիկին էլ սազում է: Այդ անվան մեջ կա ուժ, ապահովություն: Ես ուզում եմ, որ նա լինի ուժեղ, կայուն, պատրաստ դիմակայելու կյանքի բոլոր խոչընդոտներին: Երազանք կա, որ նրան կնքենք Տաթեւի վանքում»:

«Կուզեմ երկրորդ զավակ էլ պարգեւել ամուսնուս»,-ասել է նա եւ հավելել, որ Շանթը ոչ մի վայրկյան չի ուզում հեռանալ առաջնեկի կողքից.«Չի թողնում, որ մայրական պարտականություններս կատարեմ` «Կերակրելը ես կանեմ, փոխելը` ես, գրկելը` ես»:): Նույնիսկ խանգարում է, չի թողնում՝ քնի: Տաթեւը մեծանա, տղաներ հայտնվեն, արդեն պատկերացնում եմ`ինչ է կատարվելու:): Միասին նախօրոք ամեն ինչ պատրաստել էինք, ընտրել անհրաժեշտ բոլոր պարագաները: Պետք է ամեն ինչ անեմ, որ ամուսինս իրեն երկրորդ պլանում չզգա, եւ երեքով լինենք»:

Հասմիկ Կարապետյանը փոքրիկի հետ դուրս է գրվել ծննդատնից


Հասմիկը կարծում է՝ իր երգացանկից «Իմ անունն է սեր» ստեղծագործությունն ամենահամապատասխանն է նորածին աղջնակին: Այս երգի երաժշտությունն իրենն է, իսկ բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, ով, ի դեպ, նույնպես եկել էր նրանց տուն ուղեկցելու. «Սրտացավ մարդ է, ինչը մեր օրերում զարմացնում է: Ավետը խելագարվում է Տաթեւի համար: Երբ իմացավ, թե ինչ անուն ենք ընտրել, իրեն բնորոշ կերպով ասաց՝ «Այո, շատ ճիշտ անուն եք որոշել»: Համոզվեցինք, որ ճիշտ ենք արել»,-եզրափակել է երգչուհին:

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: