Latest 10 episodes

2016-ը մեր ընտանիքում կյանքի նոր էջ էր, նոր մեկնարկ, քանի որ ծնող դառնալը աստվածային պարգև է. Արփինե Իսրայելյան

2016-ը դերասանուհի Արփինե Իսրայելյանի համար այսուհետ հիշվելու է որպես ամենաերջանիկ տարեթիվ: Հենց այս տարի երգչուհին ստացավ կյանքի ամենամեծ նվերը` որդուն.

«Կապիկի տարին մեզ բալիկի տեսքով փոքրիկ կապիկ բերեց ու մեզ դարձրեց աշխարհի երջանիկը: 2016-ը կյանքիս ամենակարեւոր, ամենաերջանիկ, ամենասպասված, ամենայուրահատուկ, ամենագեղեցիկ ու ամենամայրական տարին էր ինձ համար: Կարծում եմ` այս տարվանից սկսած ամեն բան դեռ էլ ավելի լավ է լինելու, երջանիկ մեկնարկը տրված է: 2016-ը մեր ընտանիքում կյանքի նոր էջ էր, նոր մեկնարկ, քանի որ ծնող դառնալը աստվածային պարգեւ է»,- ամփոփելով անցնող տարին` Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արփինեն:

Դերասանուհու համար տարին հաջող էր նաեւ աշխատանքային միջավայրում.

«Դավիթի ծնունդը ոչ միայն երջանկություն, այլեւ հաջողություն բերեց գործնական առումով:Այս տարի նկարահանվեցի «Դոմինո» սիթքոմում, որը հեռուստադիտողի շրջանում փոխեց որպես դերասանուհի իմ հանդեպ պատկերացումը: Մարդիկ ինձ հիմնականում միանման կերպարներում էին տեսել, իսկ սիթքոմում մարմնավորածս հերոսուհին խիստ տարբերբվում է դրանցից: Ուրախ եմ, որ առիթ ունեցա նաեւ այդ կողմով ներկայանալու: Մի խոսքով` հաճելի էմոցիաներով լի տարի էր ինձ համար»,- նկատեց նա:

Խոսելով Ամանորը նշելու տարբերակների եւ տոնական մթնոլորտի մասին` Արփինե Իսրայելյանը ժպիտով պատմեց.

«Եթե անցնող տարին ամենահիշարժանն էր մեր կյանքի մեծ նվերով, ապա գալիք տարին նշանակալի կլինի նրանով, որ մեր որդու առաջին Ամանորն է, մենք էլ  առաջին անգամ որպես ծնողներ ենք տոնելու այս ընտանեկան տոնը: Մեր տանն արդեն տոնածառը զարդարված է, ի դեպ` Դավիթը մեծ ոգեւորությամբ էր հետեւում զարդարման ողջ ընթացքին, իսկ երբ վառվեցին լույսերը, նրա ոգեւորությունը կրկնապատկվեց: Դավիթն արդեն մի քանի Ձմեռ պապերի է հանդիպել, նրանք շատ հետաքրքրեցին տղայիս, զարմացած զննում էր»:

Արփինեի համար Նոր տարին նշելու հետ կապված ամենակարեւորը ջերմ մթնոլորտն է.

«Ամանորը ընտանեկան տոն է, իմ ամենասիրելի տոներից մեկն է: Ինձ համար այդ օրը սեղանի ճոխությունը բնավ կարեւոր չէ, գլխավորը տաքուկ ու ջերմ մթնոլորտն է, շատ մարդկանցով շրջապատված. Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հենց այդպես էլ կնշենք Նոր տարին, միայն թե ավելի կյանքով լեցուն հոգեվիճակով»,- նշեց դերասանուհին ու հավելեց.

«Ուզում եմ, որ 2017-ը աշխարհի բոլոր մանուկներին առողջություն բերի»:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments