Latest 10 episodes

Ինչպես տասը տարի առաջ չէինք պատկերացնում, որ «Քամի փչի»-ն այդքան կսիրվի, այնպես էլ հիմա չեմ պատկերացնում, թե ինչ արձագանք կունենա երգի երկրորդ տարբերակը. Նարեկ (Մեծ Հայք)

2006-ին մեծ տարածում գտած «Քամի փչի» երգն ուղիղ տասը տարի անց վերադառնում է: Հայկական հիթ շքերթների հաղթական հորիզոնականները գրաված հիթը փորձում է երկրորդ շնչառությունը վերցնել, իսկ թե նույն հաջողությունը կգրանցի՞ արդյոք, ցույց կտա ժամանակը:

«Քամի փչի»-ի երկրորդ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը, իսկ այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում երգը վերածնելու ու նորովի ներկայացնելու մասին պատմել է «Մեծ Հայքի» Նարեկը:

«Ուղիղ տասը տարի առաջ «Քամի փչի»-ն անկախ մեր սպասելիքներից մեծ ճանաչում ու տարածում ունեցավ, ու կարծում եմ, արժեր նշել երգի հոբելյանական տասը տարին: Գաղափարն ինձ մոտ առաջացավ, ես էլ որոշեցի անպայման կյանքի կոչել ու վերածնել սիրված երգը»,- նշեց Նարեկը:

Երգի նոր տարբերակում նախկին երգիչներից միայն Նարեկն ու Հրանտը կլինեն, քանի որ մյուսները հրաժարվել են մասնակցել.

«Երգը կատարել են Արամեն, Գեւորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ MP3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը եւ ես: Իրականում, ինձ համար չէի առանձնացրել հատուկ մարդկանց, ովքեր կկատարեին  այս երգը, պարզապես իմ մտերիմներին առաջարկեցի, նրանք էլ սիրով համաձայնեցին: Ինչ վերաբերվում է նախկին կատարողներին, նախ պետք է ասեմ, որ հատուկ պայման չէի դրել, որ պարտադիր նախկին Հայքի անդամները երգեին, սակայն, իհարկե, նրանց առաջարկեցի, վերջիններս էլ հրաժարվեցին: Պատճառները չգիտեմ, միայն եղբորս` Ֆելոյի անունից կարող եմ խոսել, ով արդեն երկար ժամանակ է երգարվեստից հեռու է ու յուրաքանչյուր պարագայում նա չէր մասնակցի: Կարծում եմ` կարեւորը մարդիկ չէին, կարեւորը երգն էր, որ կրկին ներկայացվեր»,- հստակեցրեց Նարեկը:

Ռեփերի խոսքով` երգի եւ տեսահոլովակի հետ կապված բոլոր աշխատանքները ընկերական միջավայրում են իրականացրել: Ռեժիսորն էլ նրա ընկերն է`Զորայր Հակոբյանը.

«Տեսահոլովակը նկարահանվել է կարճ ժամկետներում, առանձնապես բարդ սյուժետային գծեր չկան, պարզապես ընկերական թեթեւ տեսահոլովակ ենք նկարահանել: Այսինքն` չենք փորձել մրցել «Քամի փչի»-ի նախկին տեսահոլովակի հետ, պարզապես նկարահանել ենք նոստալգիա առաջացնող տեսահոլովակ»,- հավելեց նա:

Խոսելով երգի «վերածնունդից» հետո ակնկալվող հաջողության  ու Նարեկի սպասելիքների մասին` մեր զրուցակիցը նշեց.

«Բնականաբար, շատ կցանկանամ, որ «Քամի փչի»-ն նոր շունչ ունենա, կրկին նույն հաջողությունը գրանցի ու սիրվի, բայց նաեւ գիտեմ, որ այս ոլորտը շատ անկանխատեսելի է: Ինչպես տասը տարի առաջ չէինք պատկերացնում, որ «Քամի փչի»-ն այդքան կսիրվի ու հիթ կդառնա, այնպես էլ հիմա չեմ պատկերացնում, թե ինչ արձագանք կունենա երգի երկրորդ տարբերակը: Ինչեւէ, կանխատեսում եմ, որ հաջողություն կգրանցենք, քանի որ նոր աշխատանքից մեկ լուսանկարն արդեն մեծ տարածում գտավ: Տարիներ առաջ այս երգը առանց պրոդյուսերական եւ այլ միջամտությունների, ինքնաբուխ հիթ դարձավ, գուցե հիմա էլ նույն ճանապարհն անցնի»:

Today's most read news !
  • Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
  • Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
  • Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարները Նյու Յորքից
  • Քիմ Քարդաշյանի երեխաների նոր լուսանկարները
  • Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
  • Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Comments