Ապրիլյան քառօրյա պատերազմը ամեն ինչ կանգնեցրեց, կոտրվեցի և մեծ դադար վերցրեցի. Սոֆի Մխեյան

Արդեն մեկ ամիս է, ինչ Սոֆի Մխեյանը ներկայացրել է իր նոր` «Լեբլեբիջիների Խմբերգը» հայտնի երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ` տեսահոլովակի արձագանքների, վերջին ամիսների իր շրջագայությունների, անձնական կյանքի և 2017թ. սպասելիքների մասին:
 
«Առհասարակ, ինձ շատ դժվար է խոսել իմ տեսահոլովակի մասին, սակայն եթե հարցն ուղղվում է, սիրով կպատասխանեմ.  այս կարճ ժամանակահատվածում տեսահոլովակն իր դիտելիության առումով շատ լավ ցուցանիշ է գրանցել. այն կես միլիոնից ավել մարդ է դիտել, ինչը շատ ոգևորիչ է: Սրանով հանդերձ,  ինձ համար շատ կարևոր է նաև, թե ինչպիսի արձագանքների են արժանանում իմ աշխատանքները: «Լեբլեբիջիների Խմբերգը» երգի և տեսահոլովակի դեպքում իմ ուրախությունը կրկնակի է, քանի որ բացի այն արդյունքից, որը մենք տեսնում ենք համացանցում, ես լսում ու տեսնում եմ շատ դրական կարծիքներ»,- նշեց Սոֆի Մխեյանը` տեղեկացնելով, որ տվյալ երգը կատարելու և դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարն իր մոտ եղել է դեռ մեկ ու կես տարի առաջ.
 
«Երբեք անտարբեր չեմ եղել հայրենասիրական, ժողովրդական երգերի նկատմամբ: Շատերը գիտեն, որ ես իմ տարբեր համերգային շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հայրենասիրական, ժողովրդական երգեր եմ կատարել և կատարում եմ մինչ այսօր: Այս երգի աշխատանքները սկսել եմ մեկ ու կես տարի առաջ: Քանի որ այն ճանաչված և հին ստեղծագործություն է, ես ամենաառաջինը սկսեցի ուսումնասիրել դրա պատմությունը: Երգի գործիքավորման դիմեցի Կարեն և Սևակին, և արդեն փետրվար ամսին երգի գործիքավորման ամբողջական տարբերակը պատրաստ էր, ինչից հետո էլ արդեն ձայնագրեցի երգը: Բայց, ցավոք սրտի, ապրիլյան քառօրյա պատերազմը ամեն ինչ կանգնեցրեց, ինչից հետո ես չէի ուզում անել ոչինչ և պատրաստ էլ չէի, կոտրվեցի և մեծ դադար վերցրեցի»,- տեղեկացրեց Սոֆին`շարունակելով.
 
«Այդ ցավալի դեպքերից ամիսներ հետո կարծես թե հասունացավ պահը, և ես վերջապես իրականացրեցի գաղափարս: Ստացվեց այն, ինչ ստացվեց: Ես ուրախ եմ, որ ունեցա այս աշխատանքը և վստահ եմ, որ այս երգը կզբաղեցնի իր ուրույն տեղը: Հենց երկու օր առաջ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից արդեն 3-րդ տարին անընդմեջ հրավիրված էի իրենց միջոցառմանը, որի ժամանակ կատարեցի «Լեբլեբիջիների Խմբերգը»: Ելույթիս ժամանակ սիրտս այնքան էր լցված, այնպիսի մի հպարտություն էի զգում, երբ մոտ 400 աղջիկ ինձ հետ միասին կատարում էր այս ստեղծագործությունը, սա ինձ համար ուղղակի աննկարագրելի զգացողություն էր»,- մանրամասնեց Սոֆի Մխեյանը:
 
Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև վերջին ամիսների շրջագայություններից ստացած իր տպավորություններին` երգչուհին պատմեց.
«Հյուրախաղերով մեկնել էի Լոս-Անջելես, Մեքսիկո, Թեհրան, Մոսկվա և Կրասնոդար: Այսինքն` ստացվում է, որ վերջին ամիսներին ես գրեթե Հայաստանում չեմ եղել, եթե անգամ եղել եմ, ապա ընդամենը մեկ օրով: Անպայման կցանկանամ նշել, որ այս բոլոր տեղերում ես եղել եմ բացառապես շրջագայություններով, այլ ոչ թե, ինչպես շատերին էր թվում , հանգստի նպատակով»,- նշեց Սոֆին:
 
Ինչպես մանրամասնեց երգչուհին` Լոս-Անջելեսում նա մասնակցել է «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը, որի ժամանակ Վիգեն Հովսեփյանի հետ միասին հաղթող է ճանաչվել «Լավագույն զուգերգ» անվանակարգում, այնուհետև Մեքսիկոյում ունեցել է մենահամերգ նավի վրա, որտեղ ներկա են գտնվել ավելի քան 5500 մարդ.
 
«Այդ 5500 հոգուց 600-ը հայեր էին, և ես այդ 600 հայի համար ունեցա գեղեցիկ 1 ժամանոց համերգ,ներկայացրեցի իմ երգերը: Այնտեղ ուղղակի հրաշալի մթնոլորտ էր տիրում»,- մանրամասնեց երգչուհին` ավելացնելով, որ դրանից հետո վերադարձել է հայրենիք, որտեղից արդեն Նունե Եսայանի, Էրիկի և Նազենի Հովհաննիսյանի հետ միասին մեկնել է Թեհրան, որտեղ նրանց հետ միասին ունեցել է երկու համերգային օր:
Շրջագայություններիս վերջնակետը եղավ Կրասնոդարը, որտեղ ելույթ ունեցա այնտեղի հայ համայնքի համար, թեպետ դահլիճում գտնվող մարդկանցից մոտավորապես 200-ը Ռուսաստանից, Իտալիայից և այլազգի էին: Այդ համերգն ուղղակի ապշեցնող էր` իր կազմակերպվածությամբ»,- պատմեց Սոֆի Մխեյանը:
 
Խոսելով իր սպասելիքների մասին` կապված 2017թ-ի հետ, երգչուհին ասաց, որ ինչպես յուրաքանչյուրը, ինքն էլ ունի իր ցանկությունները, սակայն դեռ չի ցանկանում դրանց մասին բարձրաձայնել.
 
«Այն, որ ունեմ հետաքրքիր մտքեր և գաղափարներ, դա փաստ է: Անելու եմ ամեն բան, որպեսզի դրանք իրականություն դարձնեմ: Ամենակարևորը, ես սիրում եմ երազել և սիրում եմ գնալ իմ երազանքի հետևից: Ամեն բան հնարավոր է իրականություն դարձնել, քանի դեռ քո մեջ կա այդ ցանկությունը: Ես ինքս իմ տեսակով պայքարող եմ, հուսամ, որ 2017թ. իմ բոլոր երազանքները կդառնան իրականություն»,- նշեց Սոֆին:
 
Իսկ զրույցի վերջում անդրադառնալով նաև իր անձնական կյանքին` Սոֆի Մխեյանն ինչպես և միշտ, այս անգամ էլ գերադասեց ոչինչ չասել` նշելով.
 
«Ես իմ սկզբունքներին չեմ դավաճանի և այս անգամ էլ չեմ խոսի անձնականիս մասին: Տա Աստված, երբ գա ժամանակը և այն օրը, երբ ես կհասկանամ, որ ինչ-որ մի կարևոր բանով ուզում եմ կիսվել իմ հանդիսատեսի հետ, ես դա անպայման կանեմ, սակայն այսօր այս թեման ինձ համար շատ փակ թեմա է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհի Սոֆի Մխեյանը:
Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: