Latest 10 episodes

Աստղիկ Ալավերդյան. Ինձ համար երջանկություն ասվածը ամփոփվում է մայրանալու գաղափարի մեջ

Ամանորի շեմին BlogNews.am-ը գեղեցիկ ֆոտոշարք է պատրաստել դերասաններ Նարբեի  ու Աստղիկի ընտանիքի հետ: Երիտասարդ ընտանիքի ներդաշնակության, կին-տղամարդ հարաբերությունների, ամուսնական երջանիկ կյանքի սեփական բանաձևի մասին էլ զրուցել ենք Աստղիկի հետ, ում դատողություններն ու մեկնաբանություններն այս հարցերի շուրջ իսկական ուղեցույց կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր դեռ նոր են պատրաստվում ընտանիք կազմել:

- Աստղիկ, հավատո՞ւմ եք ճակատագիր ասվածին։

- Հավատում եմ… Անկեղծ ասեմ՝ իմ ու Նարբեի հանդիպումը ես հենց ճակատագրին եմ վերագրում:

- Երբվանի՞ց եք Ձեզ լիարժեք երջանիկ մարդ համարում։

- Կարծում եմ՝ յուրաքանչյուր մոր համար էլ այդ լիարժեք երջանկություն ասվածը հենց երեխայի ծննդյան րոպեից է սկսվում: Գիտեք՝ այսպիսի մի բան կա. դու մինչև երեխա ունենալն էլ երջանիկ ես, քո կյանքում հրաշալի պահեր շատ են լինում, սակայն երբ արդեն երեխա ես ունենում, այդ ժամանակ, համեմատելով զգացողություններդ,  հասկանում ես, որ մինչ այդ եղած ամեն բան խամրում է այն երջանկության դիմաց, որը երեխադ է քեզ պարգևում: Ինձ համար երջանկություն ասվածը ամփոփվում է մայրանալու գաղափարի մեջ:

- Գիտեմ, որ երեխայի խնամքի հարցում ոչ մեկին «չեք վստահել», ամեն ինչ մի կողմ եք դրել՝ աշխատանք, նկարահանումներ, կարիերա, ու անմնացորդ նվիրվել եք Մոնթեին: Ճի՞շտ որոշում էր այս աստիճան ինքնամոռաց նվիրումը։

- Ճիշտ էր։ Հիմա, երբ հասկանում եմ, թե որքան ջերմություն ու սեր եմ հասցրել տալ իմ Մոնթեին նրա կյանքի այս 2 տարիների ընթացքում, սիրտս իրոք բերկրանքով է լցվում: Այո՛, մի փոքր շատ մոռացա իմ մասին, բայց դե դա էլ իմ տեսակն է. եթե նվիրվում եմ, ուրեմն՝ իսկապես անմնացորդ:

- Գործնական առաջարկներ և՛ Դուք, և՛ Նարբեն ձեր հեռուստադադարի ընթացքում, գիտեմ, որ ունեցել եք: Սակայն նախընտրեցիք զբաղվել այլ աշխատանքով: Բիզնես եք սկսել, որը, կարծես թե, ոչ մի առնչություն չունի ձեր մասնագիտության հետ:

- Ցանկացած աշխատանք ու մանավանդ արվեստը մեծ նվիրում է պահանջում: Իսկ նվիրումը նաև ժամանակ է, որը ես չունեի այն պահից, երբ ծնվեց Մոնթեն, քանի որ արդեն նշեցի՝ ի սկզբանե որոշել էի երեխայի խնամքով զբաղվել անձամբ ու ոչ մի վայրկյան չբացակայել նրա առօրյայից։ Այդ ընթացքում Նարբեն ձեռնարկեց հագուստի բիզնես, որն արդեն 5 ամիս է, ինչ կա: Ու երբ մասնագետների հետ խորհրդակցում էինք, թե որ մոդելի հետ արժե համագործակցել տեսականին գովազդելու համար, տարբեր մարդիկ միաբերան իմ տարբերակն էին առաջարկում: Երբեք չէի եղել մոդելի կարգավիճակում, բայց փորձեցի: Ներկայումս հանդիսանում եմ մեր բիզնեսի պաշտոնական դեմքը)):

- Եթե ընտանեկան երջանկության պատասխանատվությունը մտովի կիսենք կնոջ և տղամարդու միջև, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատկեր կստացվի։

- 50-50՝ միանշանակ: Ես չեմ կարծում, որ երջանիկ ընտանիքի համար ամուսիններից մեկը պետք է անի ավելին, քան մյուսը: Երկուսից էլ պահանջվում է նվիրում, պատասխանատվություն, ու խոսքն այստեղ բոլորովին էլ ընտանիքի նյութական ապահովության մասին չէ: Մեր հասարակության մեջ կա այն կարծրատիպը, որ եթե ամուսինը վաստակում, ապահովում է ընտանիքը, ապա ընտանեկան բոլոր մյուս հոգսերն ամբողջովին կնոջ ուսերին են մնում: Բայց չէ՞ որ լիարժեք ընտանեկան հարաբերություններում կնոջ ու տղամարդու լիարժեք մասնակցությունն է պետք, ու սա առավել կարևոր է, երբ այդ ընտանիքում երեխաներ են մեծանում, որոնց համար նյութականից առավել կարևոր են ծնողական սերը, խնամքը, հոգատարությունն ու առողջ հարաբերությունները:

- Մոնթեի մասին խոսենք. ու՞մ է նման, ինչպիսի՞ն է։

- )) 99 տոկոսով Մոնթեն Նարբեին է նման: Բնավորության գծեր կան, որոնք նաև իմ մանկությունն են հիշեցնում, բայց ընդհանուր առմամբ՝ Նարբեի կտորն է: Շատ արտիստիկ բաներ ունի, ու չնայած չէի ցանկանա, որ հետագայում ընտրեր մեր մասնագիտությունը, այս տարիքից արդեն զգում եմ, որ նման բան հնարավոր է: Սիրում է նկարվել, տեսախցիկների առաջ իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Գենետիկա է))) Ոչինչ չես կարող անել...

- Ուտելիք, որից երբեք չի հրաժարվում Մոնթեն։

- Շոգեխաշած հավի կոտլետներն են, որոնցից հրաժարվել չունի... Ուտելիքի հանդեպ քմահաճ է, ամեն անգամ պատրաստելիս չեք պատկերացնի՝ ինչ ճիգ ու ֆանտազիա եմ գործի դնում, որպեսզի այն գրավիչ լինի Մոնթեի համար:

- Նարբեն Իրանից է, ու լսել եմ, որ այնտեղ նա ունի բոլոր հնարավորությունները շքեղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Ինչու՞ մնացիք Հայաստանում։

- Եթե հիմա ասեմ, որ հայրենասիրությունն է մեզ այստեղ պահում, շատերը սա անկեղծ չեն համարի: Մնացինք նրա համար, որովհետև Երևանը իսկապես միակ տեղն է աշխարհում, որտեղ մենք մեզ լիարժեք ենք զգում: Սիրում ենք մեր քաղաքը ու անգամ երբ ճամփորդում ենք, մի քանի օր հետո իրոք կարոտում ենք այստեղի ամեն ինչը: Սիրում ենք մեր ընկերներին, մեր հարազատներին, այն կոլորիտը, որն ունի Երևանը՝ անկախ բոլոր թերություններից: Չգիտեմ՝ դա ինչպես է կոչվում, եթե ոչ հայրենասիրություն:

 

- Երկար տարիներ Դուք և Նարբեն հանդիպել եք, ամուսնացել եք, ու կարծես միշտ հարթ ու ողորկ են եղել ձեր հարաբերությունները՝ առանց սկանդալների, աղմուկի, բաժանումների: Այդպե՞ս է իրականում։

- Իրականում, եթե խոսում ենք կին-տղամարդ հասուն ու լուրջ հարաբերությունների մասին, ապա խնդիրներ չլինել չեն կարող գոնե այն բանի համար, որ երկու տարբեր մարդիկ, տարբեր ընկալումներով ու հայացքի տեր անհատներ միմյանց հետ հարաբերությունների մեջ պետք է մաքսիմալ նույնը մտածեն, տեսնեն, զգան: Բարդ փուլեր մեր մինչամուսնական հարաբերություններում եղել են: Անգամ պահ է եղել, երբ երկուսս էլ վերջնական հավատացած էինք, որ ամեն ինչ ավարտված է: Բայց մի բան կար, որը ամեն անգամ մեզ կապում էր: Միշտ սիրել ենք իրար, անգամ, երբ կյանքի այդ փուլում միասին չենք եղել: Իսկ ամուսնությունից հետո նման խնդիրներ չենք ունեցել, որովհետև նախքան համատեղ ընտանիք ստեղծելն էինք հաղթահարել այդ ամենը: Հիմա մեզ միայն մի բան է պետք՝ աշխարհում խաղաղություն լինի, թանկ մարդիկ առողջ լինեն, Հայաստանում կյանքը գոնե մի փոքր հեշտանա… Մնացած ամեն ինչը մենք ինքներս էլ կստեղծենք:

- Եվ ամենավերջում, ընտանեկան երջանկության ձեր ֆորմուլան։

- Ցանկացած տղամարդու համար կարևոր է իրեն գլխավոր ու առաջնորդ զգալը: Կինը պետք է հենց դա էլ ներշնչի իր տղամարդուն: Տղամարդն էլ իր հերթին պետք է անի այնպես, որ կինն իրեն սիրված, գնահատված ու լիարժեք զգա: Չի կարող երջանիկ լինել այն ընտանիքը, որտեղ երջանիկ չէ կինը: Կարևոր է հասկանալ այս ամենն ու առաջնորդվել այս սկզբունքներով ու հիշել, որ ընտանիքն այն տեղը չէ, որտեղ պետք է ինքնահաստատվել ու սեփական ամբիցիաները միայն առաջ տանել: Փոխզիջում, փոխադարձ հարգանք ու վստահություն․ կարծում եմ՝ սա կարող է լինել երջանիկ ընտանիքի բանաձև:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
Comments

Name: