Latest 10 episodes

Հարսանիք չի սպասվում, փոխարենը կլինեն ավելի հետաքրքիր զարգացումներ.Գոռ Հակոբյան

«Ֆուլ հաուս»-ի հայտնի ու շատ սիրված Ֆելոն` Գոռ Հակոբյանը կրկին նոր երգ է ներկայացրել իր երաժշտասեր հանդիսատեսի դատին: «Իմ աղջիկ»` այսպես է կոչվում երգը, որը բնավ դստեր մասին չէ, այլ սիրած աղջկա.
 
«Երաժշտությունը գրելու ընթացքում, բառերն ինքնաբերաբար եկան։ Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչի հենց «Իմ աղջիկ», բայց կարծում եմ, որ այդ արտահայտությունը վաղուց օգտագործվում է սիրահարված տղաների կողմից»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գոռը։
Հետաքրքրվելով, թե արդյոք դերասան-երգիչը երգը նվիրել է կնոջը, պատասխանեց.
 
«Չեմ կարող այս երգը կոնկրետացնել իմ կնոջ շուրջ։ Երգը նվիրում եմ այն մարդկանց, ովքեր կգտնեն իրենց այս երգում, կամ կսիրեն այն»:
Գոռը վերջին շրջանում սկսել է ակտիվորեն զբաղվել երգչի կարիերայով, մեր նկատառմանը, թե երգիչ Գոռ Հակոբյանը հասցրե՞լ է սիրվել այնքան, ինչքան դերասան Գոռ Հակոբյանը, վերջինս հստակեցրեց.
 
«Բնականաբար ոչ։ Ես կարծում եմ, որ դերասան Գոռին ճանաչողներից մի խոշոր զանգվածի համար երգիչ Գոռն անընդունելի է։ Դա ժամանակի հարց է։ Երբ ես «անտիՎիռուսից» անցա «Ֆուլ հաուս», մարդիկ նույն կերպ սկզբից չընդունեցին, բայց հետո սովորեցին։ Նույնն էլ հիմա է։ Կարծում եմ` մի քանի երգերից հետո մարդկանց աչքը կսովորի»։
Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ին ու խոսելով Ամանորին ընդառաջ սպասվող Ֆելոյի ու Տաթեւի հարսանիքից, Գոռը նշեց, որ հասանիք չի լինի, փոխարենը.
 
«Այս եթերաշրջանի 21-րդ սերիայում Ֆելոն ու Տաթևը վերջապես միացան։ Մարդիկ դրան երկար էին սպասել։ Մենք էլ։ Սեզոնի վերջում հարսանիք չի սպասվում, փոխարենը կլինեն ավելի հետաքրքիր զարգացումներ»,- հավելեց նա:
 
Ապագա ծրագրերի մասին մեր զրուցակիցը պատմեց.
««Ֆուլ հաուսի» կազմով 2017-ին մի շարք համերգներ ենք ունենալու։ Փետրվարից սկսելու ենք նկարել 6-րդ եթերաշրջանը, իսկ որպես երգիչ փետրվար-մարտ ամիսներին պատրաստվում եմ ներկայացնել նոր տեսահոլովակ, արդեն ավելի դանդաղ ռիթմերով»։
Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • Հրդեհ Երևանում. Սարի Թաղ 26 փողոցում ամբողջությամբ այրվել է Opel-ի առջևի հատվածը
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Թրամփի պաշտոնամուտի նախաշեմին կրքերը չեն հանդարտվում
  • Արտակարգ իրավիճակ «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճանապարհին. КамАЗ-ը «ողջագուրվել» է էլեկտրասյանը
Comments

Name: