Latest 10 episodes

Պետք է լինել ուղղակի երջանիկ, դա ամենագեղեցիկ դիմահարդարումը կլինի. Մերի Մարտիրոսյան

Դիմահարդար, ոճաբան Մերի Մարտիրոսյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ամանորյա տոնական դիմահարդարման մասին, այլեւ նորաձեւությունից զատ իր օգտակար խորհորդն է հղել բոլոր կանանց:

«Դիմահարդարման նորաձեւություն վերադառնում են փայլերը: Փայլեր շրթներկների տարբեր երանգների ու ստվերաներկերի տեսքով: Սա, թերեւս, արդեն անհատական  ցանկություն կլինի` օգտվել փայլերից, թե ոչ: Ինքս նորաձեւության զոհ երբեք չեմ դառնում, եւ այս պարագայում էլ նախապատվություն չեմ տալիս փայլերին: Երբեք չեմ անում մի բան, որը ինձ դուր չի գա, բայց նորաձեւ կլինի: Ինչեւէ, փայլերը կարող են օգտագործել նրանք, ով կկամենան»,- նշեց դիմահարդարն ու շարունակեց.

«Այս տարի նորաձեւ են ընդգծված աչքերը եւ ընդգծված շուրթերը միաժամանակ, բայց այս պարագայում պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի նորաձեւությունից հեռանում են ընդգծված հոնքերը` իրենց տեղը զիջելով ավելի բնական տարբերակներին: Շրթներկի առումով հստակեցնեմ, որ ակտուալ են կարմիրի բոլոր երանգները»:

Խոսելով այն մասին, որ վերջին տարիներին հաճախակի են փոփոխվում ոչ միայն դիմահարդարման, այլեւ դիմագծերի նորաձեւ չափորոշիչները ու այդ պարագայում ինչպե՞ս պահպանել բալանսը, երբ պլաստիկ միջամտություններն անդառնալի են, Մերին նկատեց.

«Ճիշտ է, կան միջամտություններ, որոնք այլեւս անդառնալի են: Ինքս միշտ բնականի կողմնակիցն եմ, սակայն այս պարագայում պետք է չմոռանալ նրանց մասին, ովքեր բնականից չունեն անթերի արտաքին կամ իրենց ինքնավստահ չեն զգում: Օրինակ` շատերը, նորաձեւությանը հետեւելով, հոնքերը ընդգծելու համար դիմել են տատուաժի օգնության, իսկ այս տարի դրանք ընդհանրապես նորաձեւ չեն: Այս պարագայում պարզապես խորհուրդ կտամ դիմել տատուաժի ու նաեւ պլաստիկ վիրահատությունների միայն անհրաժեշտության դեպքում: Միշտ պետք է հիշել, որ ամենանորաձեւը բնականն է: Կարելի է դիմահարդարման միջոցով ստանալ ցանկալի արդյունք»:

Իսկ վերջում Մերի Մարտիրոսյանը իր խորհուրդը տվեց բոլոր կանանց.

«Նորաձեւն այն է, երբ հայելու մեջ քեզ տեսնելիս ինքնավստահ ես զգում: Երջանկությունը ամենակատարյալն է դարձնում մարդու արտաքինը, պետք է ներքին խաղաղություն ու ինքնավստահություն: Միշտ պետք է հիշել, նորաձեւությանը արժե հետեւել, բայց դրան զոհ դառնալն արգելվում է: Կնոջ անհատականությունն ամենակարեւորն է: Երբեք պետք չէ անել բաներ, միայն նրա համար, որ նորաձեւ է, դա կնոջ գեղեցկությունը կարող է շատ կեղծ դարձնել: Նոր տարվա գիշերն էլ խորհուրդ կտամ դիմահարդարվել այնպես, ինչպես զգում եք` այդ պահին: Պետք է դիմել ներքին ցանկություններին ու հետեւել միայն դրանց, դիմահարդարվել այնպես, ինչպես լավ են զգում, բայց չմոռանալ չափի մասին: Կրկնվեմ` պետք է լինել ուղղակի երջանիկ, դա ամենագեղեցիկ դիմահարդարումը կլինի»:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: