Ինչո՞ւ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ի ռեմեյքում

«ՀԱՅՔ» խմբի 2006թ. «Քամի փչի» մեգահիթը հայկական շուբիզնեսի վերջին տասնամյակի ամենաշատ երգված, լսված ու նաև սիրված երգն է, որն այսօր էլ շարունակում է մնալ շատերի փլեյլիսթերում: Եվ ահա երգի ստեղծումից տասը տարի անց խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց ստեղծել երգի all stars ռեմեյք տարբերակը, որի տեսահոլովակի պրեմիերան կայացավ օրերս:

Ու չնայած երգի նոր մեկնաբանությունը շատերին ուրախացրեց, եղան նաև բազմաթիվ դժգոհություններ, որոնք, բնականաբար, վերաբերում էին նախագծում Սյուզիի չլինելու փաստին: Եվ այնուամենայնիվ, ինչու՞ Սյուզին չերգեց «Քամի փչի»-ի տասը տարի անց արված քավր տարբերակում։ Հարցի պատասխանը Սյուզին առաջին անգամ մեկնաբանում է BlogNews.am-ի հետ զրույցում։

«Ես շատ ողջունել եմ և՛ մտահղացումը, և՛ Նարեկի՝ իմ մասնակցության առաջարկը: Սակայն ինձ չեմ տեսել նախագծում, որովհետև չեմ կարծում, որ հնարավոր է գերազանցել նախորդ տարբերակը։ Իսկապես չեմ կարծում: Ես անգամ ինքս ինձ չէի կարող գերազանցել»: Այն հարցին, թե արդյոք արդեն լսել է երգի նոր տարբերակը, Սյուզին պատասխանեց. «Լսել եմ, շատ հավանել եմ, ու բոլոր երգող արտիստներին շատ սիրում եմ: «Քամի փչի»-ի մասին խոսելիս միշտ առաջնահերթ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երգի հեղինակ Հարությունյան Հայկին, ինչպես նաև Հովհաննիսյան Հայկին, ում մտահղացմամբ էլ ես ձայնագրվեցի երգը: Իհարկե՝ նաև առանձնահատուկ հիշատակման են արժանի Դեր Հովան և Նարեկ Ադոնցը»:

Այն երկրպագուներին, ովքեր կցանկանային, որ հենց Սյուզին կատարած լիներ երգի նոր տարբերակի կանացի բոլոր պարտիաները, Սյուզին ասում է. «Անսահման շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են երգը ու նաև այն ասոցիացնում են ինձ հետ: Ես հպարտ եմ, որ ժամանակին կատարել եմ մի երգ, որը 11 տարի անց արժանացավ All stars ռեմեյք դառնալու պատվին, երգ, որ մինչև հիմա էլ մեծ սեր է վայելում»:

Զրույցի վերջում Սյուզիից հետաքրքրվեցինք նաև առաջիկա պլաններից ու երգարվեստ վերադառնալու հնարավոր տարբերակից. «Արդեն 5 տարի է՝ աշխատում եմ «ՊանԱրմենիան» մեդիա գրուպում, միջազգային հարաբերությունների դեպարտամենտի մասնագետ եմ: Աշխատանքս շատ եմ սիրում ու այսքան ժամանակ չէի ուզում կիսել այն իմ երաժշտական մասնագիտության հետ: Քանի որ աշխատում էի այդ մասնագիտությամբ, լինելով մաքսիմալիստ՝ ամբողջությամբ նվիրվեցի իմ գործին և չցանկացա ժամանակս կիսել երգարվեստի հետ: Բայց հիմա արդեն կարող եմ ինձ թույլ տալ երգի մասին մտածել, որովհետև այս հինգ տարվա մեջ մասնագիտացել եմ ՊԱՄԳ-ում արվող իմ աշխատանքի մեջ: Իսկ իմ երգերը սիրող մարդկանց կարող եմ ասել, որ շատ-շատ շուտով նոր երաժշտական նախագիծ կներկայացնեմ»,- մեզ հետ զրույցի վերջում նշեց երգչուհին:

Today's most read news !
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. КамАЗ-ը երթևեկելի գոտուց հայտնվել է կիսաքանդ հատվածում
Comments

Name: