Latest 10 episodes

Աննա Թովմասյանն առաջին անգամ խոսում է իր հղիության մասին

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են պատրաստվում տոները նշել Արամեն ու կինը` Աննա Թովմասյանը, ի՞նչ տրամադրություն է տիրում հիմա նրանց տանն ու անդրադարձել է Աննայի հղիության լուրերին:
 
«Ցավոք դեկտեմբերի 31-ին Արամեն տանը չի լինի: Նա մեկնելու է Մոսկվա` այդ գիշեր ելույթ ունենալու համար, իսկ ես Նոր տարին կդիմավորեմ հարազատներիս եւ ընկերներիս հետ»,- փոքր-ինչ սրտնեղելով պատմեց Աննան ու շարունակեց.
 
«Մեր տանը արդեն վաղուց տոնական տրամադրություն է տիրում: Մեր եղեւնին արդեն գտել է իր տեղը ես մեր տոնածառը շատ եմ սիրում, այն շատ գեղեցիկ է, պատված է ձյունով եւ կարմիր, սպիտակ, ոսկեգույն խաղալիքներով: Այս տարի մեր տան զարդարանքներում կարմիր գույնը գերակշռում է, կարծում եմ` կարմիրը ամանորյա ամենախորհրդանշական գույներից մեկն է»:
 
Աննա Թովմասյանի համար Ամանորը հաճելի է նվերներով, իր խոսքով հավասարաչափ սիրում է նվերներ եւ ստանալ, եւ նվիրել.
«Հաճելի է Նոր տարին անցկացնել սիրելի մարդկանց շրջապատում, երբ ամենուր անկեղծ ժպիտներ են: Չեմ հերքի, շատ եմ սիրում նաեւ նվերների արարողությունը. Նոր տարվա գիշերը հենց նվերների ու հրաշքների գիշեր է»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով վերջերս անընդհատ քննարկվող իր հղիության լուրերին եւ նկատելով, որ զույգը դեռեւս ոչ մի մեկնաբանություն չի տվել, անգամ հերքմամբ ու հաստատմամբ հանդես չի եկել, Աննան ընդգծեց.
«Ես չեմ հերքում, ուղղակի չեմ ուզում, որ դա դառնա քննարկման թեմա: Դա շատ նուրբ հարց է, եւ պետք է մնա մեր ընտանիքում: Կարծում եմ` դրա մասին հայտարարելու իմաստ չկա»:
 
Աննա Թովմասյանի եւ Արամեի համատեղ դուետը շուտով էկրաններին կլինի, օրերս էլ նրան տեսանք «Mger Armenia»-ի նախաձեռնությամբ նկարահանված Նոր տարվան նվիրված հայ աստղերի տեսահոլովակում: Հետաքրքրվելով, թե արդյոք Աննան ծրագրեր ունի կրկին ակտիվորեն վերադառնալ ասպարեզ, պատասխանեց.
«Այո, ցանկությունը շատ մեծ է, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի: Եթե լսարանին դուր գա իմ աշխատանքը, հաջորդը իմ անհատական տեսահոլովակը կներկայացնեմ»:
 
Իսկ վերջում ամփոփելով 2016-ը, Աննա Թովմասյանը նախ նշեց, որ տարին ձեռքբերումներով հարուստ է եղել, ապա Ամանորին ընդառաջ իր շնորհավորանքը հղեց.
 
«Այս տարի թե գործնական, թե անձնական առումով ձեռքբերումների տարի էր մեզ համար, կապիկի տարին մեզ հաջողություն բերեց: Հուսամ, որ հաջողության հաղթարշավը կշարունակվի նաեւ գալիք տարում: Ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ բոլոր բալիկները առողջ լինեն, իսկ ով չունի, թող գալիք տարին իր հետ մանկան շունչ բերի: Ուզում եմ մարդիկ անհոգ լինեն եւ միայն երջանիկ պահեր ապրեն: Թող որ խաղաղություն տիրի մեր երկրում ու առհասարակ աշխարհում: Սիրեք միմյանց, գնահատեք այն, ինչ ունեք ու ամուր պահպանեք: Երազանքների իրականացման տարի եմ մաղթում բոլորին»:
Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: