Latest 10 episodes

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր, նախկին ամուսնու, ռեժիսորների սիրուհիների եւ երազանքի մասին

BRAVO.am-ը ամանորյա ֆոտոշարք է իրականացրել Նաիրա Մովսիսյանի եւ նրա 1-ամյա դստեր հետ։ Փոքրիկ Մարիան ակտիվ խաղում էր, ժպտում եւ մայրիկի հետ ֆոտոխցիկի առջեւ դիրքեր ընդունում։ Դերասանուհու հետ նաեւ անկեղծ զրուցել ենք:

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Նոր տարին կնշենք Երեւանում. գուցե կեսգիշերին ժամանցի վայրերից մեկում լինենք։ Ինձ համար կարեւոր է, որ մայրս ողջ տարվա ծանրաբեռնվածությունից հետո այդ օրը հանգստանա։ Ամանորի գիշերը երբեք չեմ աշխատել. մայրս թույլ չէր տալիս, որ հանուն գումարի տանը չնշեմ։ Ուսանողական տարիներին էլ նրա շնորհիվ ուսանողական կյանքից չեմ զրկվել, ստիպված չեմ աշխատել, նվիրվել եմ ուսմանը: Նկատել եմ, որ կարողանում եմ միայն մի բանի վրա կենտրոնանալ, հասկացել եմ, որ աշխատանքն ու ընտանիքը չեմ կարողանում համատեղել: 

Նախորդ տարին դիմավորել եմ Միացյալ Նահանգներում՝ ընկերուհուս տանը, մայրիկիս բացակայությունը զգացվում էր։ Այս տարի ավելի լիարժեք կնշենք։ Ակնկալում եմ հաջորդ տարի ունենալ այն, ինչը դեռ չեմ ունեցել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ 2017-ին ինչ-որ պայծառ փոփոխություն է լինելու, պարզապես հավատում եմ։ 

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Շատ խիստ մայր եմ. երեխան կարող է ակտիվ լինել, բայց ոչ՝ լկստված։ Իմ բալիկը շատերին է զարմացնում, որովհետեւ երբ ասում եմ՝ մի արա, չի անում։ Երեխան սպիտակ «թուղթ» է, դեռ չծնված պիտի սկսես ստեղծագործել ու դաստիարակել: Ծնողը պիտի ուղղորդի, եթե ես թույլ տամ, կամակոր ու երես առած կլինի։ 

Ի զարմանս ինձ, այս ընթացքում անընդհատ հարցնում ու հետարքրքվում են, թե ինչու չեմ նկարահանվում։ Միգուցե շատերին խանգարում եմ ու դուր չեմ գալիս։ Իմ ավագ գործընկերներից մեկը մի անգամ ասաց՝  «Պրոդյուսերների, ռեժիսորների կամ կանանց, կամ սիրուհիներին դուր չես գալիս, դրա համար չկաս ասպարեզում»։ Հիմա նկարվողները շատացել են, թող ինձ ներեն, բայց ամեն նկարվող դերասան չէ։ Ես ոչ թե նկարահանվելու, այլ արտահայտվելու կարիք ունեմ, շուտով նոր կերպարով կներկայանամ։ 


Реклама 30


Միշտ ցանկացել եմ յոթ երեխա ունենալ, հիմա էլ նույն մտքին եմ։ Ճիշտ է, երեխայիս համար կատարյալ մայր չեմ, հաճախ եմ բարկանում, որովհետեւ ուզում եմ երեխաս արժանի զավակ լինի գոնե ոչ թե ինձ, այլ տատիկի համար։ Մարիայի հոր հետ շփում չունեմ, երեխան էլ այլեւս չունի, ցանկություն էլ չունեմ նրա մասին խոսելու։ 

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Մարիան դեռ փոքրիկ է, երբ սկսի խոսել, մանկապարտեզ կտանեմ։ Օրվա առաջին հատվածում հիմնականում ես եմ խնամում, իսկ երբ աշխատանքի եմ, մայրս կամ ընկերուհիս՝ Լուսինեն։ Իմ աշխատանքն ազատ օրակարգով է, շատ չեմ բացակայում տնից, զբաղվում եմ կարի մեծ արտադրամասի PR մենեջմենթով։ Ինչպես իմ մասնագիտության, այս պարագայում էլ հաճույք եմ ստանում աշխատանքից, ֆինանսական մասը չեմ կարեւորում: Տարիներ առաջ բացել էի գեղեցկության սրահ, բայց այդ տարածքը վարձակալությամբ էի վերցրել, հասկացա, որ դաշտը զբաղված է, կան այդ ոլորտի գիտակներ եւ ինձնից լավ ղեկավարներ, նաեւ, անկեղծ լինենք, այդքան հաճախորդ Հայաստանում չի մնացել։

Դադարիս ընթացքում սցենար եմ գրել. չորս տարի առաջ եմ սկսել, առանցքում կին-տղամարդ հարաբերություններն են։ Մեծ ցանկություն ունեմ, որ մոնոներկայացում դառնա, բայց պարտադիր չէ՝ ես խաղամ։ Ունենք փորձառու դերասանուհիներ, որ այդ ժանրում կփայլեն։ Որոշ մարդկանց գրածս ցույց եմ տվել, հավանել են, բայց դեռ պատասխան չկա։ Իմ շրջապատի կանանց հուզող թեմաներն են, հույզերն ու դարդերը, իմ կյանքից միայն մի դրվագ կա։ Հասկացել եմ, որ մարդիկ հասկացվելու կարիք ունեն, բայց իրար չեն լսում։ Ուզում եմ, որ բոլորը հասկացված լինեն։

Today's most read news !
  • Հայ հայտնիներ, ովքեր հարսանեկան զգեստ կրել են առայժմ միայն նկարահանումների ժամանակ
  • Քիմ Քարդաշյանը՝ Դուբայում
  • Սկանդալային «Գլենդել լայֆ» հեռուստանախագծից հայտնի մոդելի սեքսուալ լուսանկարները
  • Վաչե Ամարյանը հայր է դարձել
  • Պետք է փախչել… Ինչո՞ւ Մխիթար Ավետիսյանն այլևս եթերում չէ
  • «Չէին սպասում» հաղորդման հյուրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է
  • Կարեն Կարապետյանին կանչեցին Մոսկվա. 2018-ի հանգուցալուծո՞ւմ
  • Պուտինի կոմպրոմատը կամ ինչպես Թրամփի «լեվի գնալը» թանկ արժեցավ ԱՄՆ ժողովրդավարության համար
Comments

Name: