Latest 10 episodes

«Հարսանիքիս լուսանկարների համար կոլեգաներիցս մեկին գումար էին առաջարկել». Ռիփփի

Օրեր առաջ համացանցում հայտնվել էին երգչուհի, դերասանուհի Ռիփփիի՝ հարսանեկան զգեստով լուսանկարները: Շատերը հարցնում էին՝ իսկ ու՞մ հետ է ամուսնացել նա, վերջինս էլ չցանկացավ մեկնաբանել՝ փորձելով պահել ինտրիգը:

«Լուսանկարներն արվել են «Դոմինո» սիթքոմի հերթական սերիայի նկարահանումների ժամանակ: Վերջերս բավականին հետաքրքիր փոփոխություններ են եղել սիթքմոմում: Հերթական սերիան էինք նկարում, երբ ինձ լուսանկարեցին հեռախոսով, որի արդյունքում էլ տարածվեց համացանցում»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Ռիփփին:  

Պարզվում է՝ լուսանկարները իրարանցում էին առաջացրել թե՛ երկրպագուների և թե՛ այն մարդկանց մոտ, ովքեր ցանկանում էին իմանալ, թե ով է երգչուհու ընտրյալը. «Իմ ընկերներին շատ են զանգահարել, շատերն էին հետաքրքվում, թե ում հետ եմ ամուսնանում: Հարսանիքիս լուսանկարները ունենալու համար էլ կոլեգաներիցս մեկին գումար էին առաջարկել: Իհարկե, շատ ծիծաղել եմ այդ պատմության վրա, քանի որ լուսանկարներն արվել էին նկարահանման ընթացքում»:

Մասնագիտական առումով երգչուհին առիթներ ունեցել է հարսանեկան զգեստ կրելու։ Ասում է, որ սնահավատ չէ. «Իմ մասնագիտությունը պարտադրում է տարբեր կերպարների մեջ լինել, և առաջին անգամ չէ, որ հարսի զգեստ եմ կրել»:

Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments