Latest 10 episodes

Մահացել է Ժենյա Մկրտումյանը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կյանքից հեռացել է Ժենյա Մկրտումյանը: Դերասանուհին 68 տարեկան էր: Ցավալի լուրը  հայտնել են «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնից: 

Ժենյա Մկրտումյանը


Ժենյա Մկրտումյանը դերասանուհի Արուս Ոսկանյանի թոռնուհին էր, երգչուհի Մայա Մարգարյանի մայրը: 1972թ. ավարտել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դրամատիկական ստուդիան` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո ընդունվել է համանուն թատրոն` որպես դերասանուհի, որտեղ էլ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:

Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ֆ.Լորկայի «Բեռնարդան եւ նրա աղջիկները» (Մարիա Խոսեֆա), Ֆ.Դոստոևսկու «Ոճիր եւ պատիժ» (Ալյոնա Իվանովնա), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Փոստատար), Ա.Օստրովսկու «Գայլեր եւ ոչխարներ» (Անֆուսա Տիխոնովա) եւ այլն: Հեռուստատեսությամբ վարել է «Հեքիաթն է կանչում», «Ռուսաց լեզու» հաղորդումները, խաղացել նաեւ մի շարք հեռուստատեսային ներկայացումներում:

Ժենյա Մկրտումյանը` «Կարգին սերիալ»-ի նկարահանումներին

Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» եւ այլ սերիալներում, «Կարգին սերիալ» հումորային նախագծում, «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա» եւ այլ ֆիլմերում: 2013թ. արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» մրցանակին` «Այդ ես չեմ» ֆիլմի համար: 

Hayerov.net-ը ցավակցում է Ժենյա Մկրտումյանի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին: 

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: