Մանրամասներ վթարի ենթարկած Սարոյի 3-ամյա դստեր վիճակի մասին



Երգիչ Սարո Թովմասյանի դուստրը դեկտեմբերի 24-ին Երևանում ավտովթարի է ենթարկվել, ինչ հետեւանքով փոքրիկին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Մեքենայի մեջ եղել են նաեւ երգչի կնոջ քույրը և նրա 5-ամյա որդին:

 

Tert.am Life-ը կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ՝ մանրամասներ պարզելու երեխաների առողջական վիճակի մասին:

 

«Փարք Աստծո, լուրջ վնասվածք չկա:  Երկու երեխաներ էլ իրենց լավ են զգում: Մեկը բաժանմունքում է, մյուսն էլ վերակենդանացման բաժանմունքում: Ըստ վիճակի բարելավման՝ հետագա քայլերը պարզ կլինեն»,- ասաց Նիկոլայ Դալլաքյան:

  

Վթարը տեղի էր ունեցել Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում: Շղթայական ավտովթարի պատճառով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց:

 

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: