Latest 10 episodes

Ավելի մեծ երջանկություն եմ ուզում. Դավիթ Մարդյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանը, ում բոլորովին վերջերս հեռուստադիտողը տեսնում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Դավիթն այս ընթացքում վայելում է հանգիստը ու նոր լիցքեր հավաքում, քանի որ շուտով կրկին կներկայանա նախագծերից մեկում.

«Արդեն նոր հրավերներ ունեմ, ուստի հաջորդ աշխատանքս իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, դեռեւս վաղ է մանրամասներ հայտնել, անգամ չեմ ուզում նշել հեռուստաընկերությունը, սակայն մի բան հաստատ է` իմ ու հեռուստադիտողի հանդիպումը գալիք տարում կրկին կկայանա»,- պատմեց դերասանը:

Մեր նկատառմանը, թե Դավիթը ամիսներ առաջ չէր ցանկանում նկարահանվել ու մտադրություն ուներ աշխատել դերասանական արվեստից հեռու ոլորտում, ու հիմա ի՞նչն է նրան մտափոխել, պատասխանեց.

«Իրականում, ոչ թե ցանկություն չունեի նկարահանվել, այլ միջավայրն էր ինձ մտածելու առիթ տալիս: Սակայն ժամանակի հետ հասկացա, որ առողջ ու խաղաղ  աշխատանքային կազմում հաճելի է աշխատել, պարզապես պետք է ընտրել ճիշտ գործընկերներ: Ի դեպ` խնդիրը միայն ինձ հետ չի, ես ինձ հարմարավետ չեմ զգում անգամ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակում անհաշտություն ունեն դերասանները, կամ ստեղծագործական կազմից որեւէ մեկը»:

Ի դեպ` Դավիթ Մարդյանը մեծ ցանկություն ունի նկարահանվել պատմական ֆիլմում.

«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված, որ ինձ գրեթե միշտ նույնատիպ կամ համարյա թե նույն բնավորությամբ դերեր են առաջարկում: Գուցե արտաքինս է այդ հարցում մեծ դեր ունենում, բայց ես շատ կցանկանայի մի օր պատմական ֆիլմում նկարահանվել, կարծում եմ` կստացվի ինձ մոտ շատ հետաքրքիր կերպար մարմնավորել»,- մասնագիտական մտքերով կիսվեց դերասանը:

Դավիթ Մարդյանը Ամանորը կանցկացնի տանը` ընտանիքի հետ միասին.

«Այնպես չէ, որ ինձ համար պարտադիր օրենք է միայն տանը նշել Նոր տարին, սակայն այս տարի որոշել եմ տոները անցկացնել տանը»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ է աքաղաղից ցանկանում դերասանը, նկատեց.

«Ուզում եմ այս տարի մի օր աքաղաղը կանչի ու ես շատ ուրախ արթնանամ նրա ձայնից: Իհարկե, հիմա էլ եմ ուրախ, սակայն էլ ավելի մեծ երջանկություն եմ ուզում գալիք տարուց»:

Իսկ վերջում Դավիթ Մարդյանը հղեց իր շնորհավորանքը.«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մեր ժողովրդին համար ցանկությունս նույնն է, ինչ նախորդ տարի` թող առողջ լինեն, հաճախ ժպտան ու շատ փող ունենան, որ ստիպված չլինեն մեկնել արտագնա աշխատանքի»:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
Comments

Name: