Latest 10 episodes

«Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ. Մենչը` առաջիկա ծրագրերի մասին

Դեկտեմբերի 31-ին կցուցադրվի «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան: Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ոչ միայն խոսել է վերջին սերիայից, այլև անդրադարձել 6-րդ եթերաշրջանին ու սիթքոմի առաջիկա անելիքներին:
 
«Փակագծեր չեմ բացի, թե հեռուստադիտողը ինչ կտեսնի «Ֆուլ հաուսի» վերջին սերիայում: Այդ օրը կլինեն ինչպես սպասված ու կանխատեսված, այնպես էլ շատ անսպասելի զարգացումներ: Կարող եմ ասել նաև, որ Միհրան Ծառուկյանը նախորդ տարվա նման նոր երգի պրեմիերա կներկայացնի: Երգը կոչվում է «Գնա», այն նվիրված է լինելու բոլոր սիրահարներին: Ի դեպ` Ամանորին երգի պրեմիերայից հետո եթերում կլինի նաև տեսահոլովակը»,- նշեց Մենչը:
 
Խոսելով սպասվող 6-րդ եթերաշրջանից` Արմեն Պետրոսյանը նկատեց.
 
«Դեռևս վերջնական հաստատված չէ 6-րդ եթերաշրջանի հետ կապված ծրագրերը: Հունվարի վերջին կհասկանանք, նոր եթերաշրջան կլինի՞, թե ոչ, թեև ավելի հավանականությունը մեծ է, որ մենք կներկայանանք մեր հեռուստադիտողին: Որոշ հարցեր կան պարզելու կապված դերասանական նոր անձնակազմի, սցենարի և այլ հարցերի հետ: Ինչևէ, մենք ջանք ու եռանդ չենք խնայում անընդհատ նորովի ու մեկը մյուսին գերազանցող աշխատանքներով ներկայանալ: Ուրախ եմ, որ մենք ունենք շատ հավատարիմ հանդիսատես, նրանք շարունակում են գրել մեզ, ինչը շատ ուրախալի է: Մենք չենք կարող հուսահատ անել մեր հանդիսատեսին ու հեռուստադիտողին և «Ֆուլ հաուս» չանել, դա կլինի միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ այլևս չենք կարողանում սիթքոմը զարգացնել: Այսօրվա դրությամբ «Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ, ուստի մենք իրավունք չունենք դա չանելու»: 
 
Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ի համերգային ծրագրերին` Արմեն Պետրոսյանը նշեց.
 
«Ըստ նախնական ծրագրերի` 2017-ը լի է լինելու համերգներով. Երևանյան համերգները կլինեն մայիսից, սակայն մինչ այդ համերգներ ունենք Ռուսաստանում: Բացի «Ֆուլ հաուսի» ներկայացումներից, Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանը ևս համատեղ համերգներ կունենան ՌԴ-ում: Գալիք տարվա ընթացքում «Ֆուլ հաուս»-ը բավականին մեծ համերգային շրջագայություններ կունենա Եվրոպայում, Ռուսաստանում, իսկ տարեվերջին ԱՄՆ-ում: Ծրագրերը շատ են, մնում են դրանք իրականություն դարձնենք»:
Today's most read news !
  • Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը համատեղ բիզնեսներ են հիմնում
  • Ավարտել եմ դիմահարդարման դասընթացները ու սկսել եմ աշխատել նաեւ այդ ոլորտում. Լիկա Սալմանյան
  • Երգչուհի Լիանան՝ 20 կիլոգրամ նիհարելու իր գաղտնիքի մասին
  • «Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը
  • Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»
  • 1990 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար
  • Երբեք չեմ մտածում, որ սա այն կետն է, որին հասել եմ եւ վերջ. Դիանա Շատվերյանը 32 տարեկան է
  • Ինչպես է նկարահանվել Սիրուշոյի «Դեր Զոր» տեսահոլովակը
Comments