Փոքրիկիս երևի ամբողջ կյանքումս եմ սպասել. Հասմիկ Կարապետյան

Արդեն 13 օր է, ինչ երգչուհի Հասմիկ Կարապետյանը վայելում է մայրության բերկրանք: Երգչուհին Ամանորին ընդառաջ ստացել է իր բոլոր ժամանակների լավագույն նվերը` դստերը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է զգացողությունների ու փոքրիկի մասին:

«Փոքրիկիս երեւի ամբողջ կյանքումս եմ սպասել, հիմա կյանքիս ամենամեծ նվերն ունեմ: Մայր դառնալը հրաշքի նման իրադարձություն է կնոջ կյանքում, կտրականապես փոխվում է ամեն ինչ, փոխվում է ներսդ, շրջապատդ, աշխարհընկալումդ: Հիմա չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում, իսկապես, ծնող դառնալով ասես այլ մոլորակ տեղափոխվես: Անընդհատ ուզում ես այնքան կատարյալ լինել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի նաեւ երեխայիդ մոտ: Զգացողություններս անսահնան են, խոսքերով դրանք դժվար թե ճիշտ բնութագրես: Մեկ բառով կասեմ` իսկապես կնոջ առաքելությունը մայրանալն է»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:

Որպես ծնողներ գնահատելով իրեն ու ամուսնուն` նորաթուխ մայրիկը պատմեց.

«Թերեւս սկսեմ Շանթից. Ինձ համար շատ գնահատելի էր այն փաստը, երբ ինձ պատմեցին, որ ծննդաբերությունիցս հետո, երբ առաջին անգամ գրկել է դստերը, ամուսինս արտասվել է: Հենց այդ պահից եւեթ նա ուղղակի չի հեռանում մեր կողքից: Շանթը շատ ուշադիր հայրիկ է, նրա կյանքն էլ է փոխվել հայր դառնալուց հետո: Ինչ վերաբերվում է ինձ` թող անհամեստություն չլինի, բայց ըստ իս լավ մայր եմ: Ամենակարեւորը ես անսահման շատ սեր եմ տալիս փոքրիկիս: Բացի այս, կարծում եմ, եթե կինը չափազանց հոգատար է ամուսնու նկատմամբ, ուրեմն նաեւ լավ մայր կլինի, իսկ ես, առանց ավելորդ գովերքումների, իսկապես չափից ավելի հոգատար կին եմ»:

Փոքրիկի խնամքի հարցում Հասմիկին օգնում է ոչ միայն ամուսինը, այլեւ մայրն ու քույրը.

«Անհանգստությունս ավելի մեծ է, քանի որ առաջնեկս է: Բալիկս շատ մեծահոգի է, առանձնապես շատ նեղություն չի տալիս, բայց ինձ իրենց մեծ օգնությունն են ցուցաբերում մայրս ու քույրս: Այս օրերին մայրիկիս տանն եմ ապրում, բայց վստահ եմ, երբ գնանք մեր տուն, նրանք կշարունակեն օգնել ինձ: Ճիշտն ասաց, թեեւ ամուսինս այնքան էլ համաձայն չէր ինձ հետ, բայց ես ցանկացա պահպանել մեզանում ընդունված 40 օրականը:  Դրա մեջ շատ մեծ խորհուրդ եմ տեսնում, դա ճիշտ է նաեւ բժշկական տեսանկյունից հատկապես այս ձմեռային օրերին, երբ վարակները շատ-շատ են»,- նշեց նա:

Մեր հարցին, թե ում է նման Տաթեւը, երգչուհին նկատեց.

«Շատերն աղջկաս ինձ են նմանեցնում, ինքս օր օրի ավելի շատ Շանթին եմ նմանեցնում: Ինչեւէ, այդ մասին դեռեւս շուտ է խոսելը, բայց մի բան հաստատ է, որքան էլ նա եւ ինձ նման լինի, եւ հայրիկին, նա տեսակ է եւ ունի իր յուրօրինակությունը»:

Հասմիկի խոսքով` 13 օրական Տաթեւը արդեն իսկ մեծ ուշադրությամբ հետեւում է տոնածառի գույներին ու լույսերին, այս Ամանորը երգչուհու կյանքում յուրօրինակ նշանակություն ունի.

«Իմ բոլոր ամանորների նվերը ես արդեն ունեմ: Մենք արդեն իսկ պատրաստել ենք Տաթեւի ամանորյա զգեստները ու մեծ ջերմությամբ սպասում ենք այդ գիշերվան: Այդ օրը կլինենք մեր գեղեցիկ ընտանիքով ու կփորձենք Տաթեւի առաջին Նոր տարին հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցկացնել, ամեն ինչ կանենք, որ Տաթեւի ամանորյա հեքիաթը կայանա»,- ավարտեց երջանիկ մայրիկը:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...