Այս անգամ հենց ճերմակ ձյան փաթիլները ինձ կանչեցին հայրենիք. Վարդուհի Ալեքսանյանը տոները կանցկացնի Հայաստանում

Պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, ով բավականին ժամանակ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում, այս օրերին Երեւանում է: Life.panorama.am-ը զրուցել է պարուհու հետ եւ հետաքրքրվել Հայաստան վերադառնալու պատճառների ու ծրագրերի մասին:

«Տարվա ընթացքում շատ էին արտասահմանյան իրադարձություններն ու տոները,  հատկապես իմ 1.5 տարեկան նորաստեղծ դպրոցի շատ սիրելի աշակերտների ու նվիրյալ ծնողների, պարուսույցների հետ միասին հաշվետու համերգից հետո հասկացա, որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը իմ ամենասիրելի տոններն են, որը միշտ նշել եմ ջերմ, ընտանեկան մթնոլորտում, ինչն էլ կանեմ եւ այս տարի»,- պատմեց Վարդուհին ու շարունակեց.

«Քանի որ ԱՄՆ-ում գրեթե միշտ արեւային եղանակ է, որը շատ հաճելի է, սակայն Նոր տարին ուզում ես նշել ձմռան շունչը զգալով: Ձյուն շատ եմ սիրում, ու այս անգամ հենց ճերմակ ձյան փաթիլները ինձ կանչեցին հայրենիք»:

Վարդուհի Ալեքսանյանի համար ամենաջերմ ու գեղեցիկ տոները հենց Հայաստանում են.

«Ճիշտ է` ԱՄՆ-ում Ամանորը շատ գեղեցիկ են տոնում, շատերը շտապում են հենց Միացյալ նահանգներում անցկացնել տոները, բայց այս տարի իմ ԱՄՆ-ն Երեւանն էր: Չկա ավելի ջերմ վայր, քան առողջ ընտանիքում խարույկի կողքին երեկոն վայելելը: ԱՄՆ-ում իմ դպրոցում` սաներիս, նրանց ծնողների ու մեր պարուսույցների հետ միասին նշեցի տոները, ապա շարունակեցի ինքնաթիռում, իսկ հիմա իմ հայրենիքում եմ նշում` ընտանիքիս, ընկերներիս ու կոլեգաներիս հետ միասին»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ամանորի գիշերը Վարդուհին կանցկացնի տանը.

«Նոր տարվա ողջ գիշերը լինելու եմ իմ սիրելի ընտանիքում, տանը` ինչպես գրեթե ամեն տարի: Սա Ձմեռ պապիկի լավագույն նվերն է»,- հավելեց նա:

Անցնող տարին պարուհու համար բավականին հաջող է եղել, գալիք տարվա հետ կապված նպատակները եւս շատ են.

«Այս տարին բավականին հաջողակ եմ համարում, ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի էր, որի համար անչափ շնորհակալ եմ: Իսկ առջեւում անասելի շատ ծրագրեր կան, սպասվում է մեծ մենահամերգ ԱՄՆ-ում, որի նախապատրաստական աշխատանքները իրականացնում եմ Երեւանում` առաջատար մասնագետների հետ բանակցելով: Այս տարի եւս անակնկալների սպասեք»,- նշեց Վարդուհի Ալեքսանյանը:

Պարուհին ԱՄՆ կվերադառնա հունվարի կեսին` իր խոսքով շտապելով իրականացնել նորանոր նպատակներ:

Today's most read news !
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. КамАЗ-ը երթևեկելի գոտուց հայտնվել է կիսաքանդ հատվածում
Comments

Name: