Պլանավորում ենք նաև երեխա ունենալ. Ջուս

Տոնական օրերը երգչուհի Ջուսի համար այսօր են մեկնարկել: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ այսօրվանից սկսած մասնակցելու է համերգների, որոնք կշարունակվեն մինչև տոների վերջ: Թեև Նոր տարվա գիշերը Ջուսը ևս աշխատանքի կլինի, սակայն նրա խոսքով, կեսգիշերին տանը կդիմավորի Նոր տարին.

«Արդեն իսկ կան մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն Ամանորի գիշերը ևս ես պետք է աշխատեմ, սակայն ամեն տարի փորձում եմ այնպես դասավորել գրաֆիկս, որ անպայման կեսգիշերին տանը լինեմ: Այս տարի ևս, ընտանիքիս հետ միասին կդիմավորենք Նոր տարին ու արդեն 12:30-ին ամուսնուս ուղեկցությամբ կգնամ աշխատանքի ու աշխատելուց զատ կշարունակեմ ընկերներիս և կոլեգաներիս հետ միասին տոնել Ամանորը»,- պատմեց Ջուսը:

Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ ամուսինը արդեն սկսել է նվերներ մատուցել իրեն.

«Իհարկե, Ամանորի գիշերը մենք պարտադիր կփոխանակվենք նվերներով, ինքս էլ նրա համար շատ հետաքրքիր նվեր եմ պատրաստել, թեև կատակելով միշտ ասում եմ, որ ես եմ նրա ամենամեծ նվերը: Ամուսինս արդեն սկսել է իր նվերները տալ. Բոլորովին վերջերս նա ինձ նվիրեց Արթուր Հարությունյանի հավաքածուից շատ գեղեցիկ երկարաճիտք կոշիկներ ու Ջոն Գալիանո բրենդի շորտ և բլուզ: Ամուսինս միշտ էլ շատ հետաքրքիր նվերներ է ընտրում ինձ համար, նա յուրօրինակ ճաշակ ունի»,- նշեց Ջուսը:

2016-ը Ջուսի համար ամուսնությամբ նշանավորվեց, մեր հարցին, թե 2017-ը արդյոք կնշանավորվի՞ մայրանալով, պատասխանեց.

«Իհարկե, պլանավորում ենք նաև երեխա ունենալ, բայց հստակ ասել չեմ կարող, դա պետք է լինի Աստծո կամոք: Ինչևէ, մենք ուզում ենք, որպեսզի մեր բնակարանը վերջապես պատրաստ լինի, որպեսզի 2017-ին տեղափոխվենք և միասին ապրենք մեր գեղեցիկ կյանքը»:

Աշխատանքային իմաստով երգչուհին կշարունակի նույն ակտիվությունը ցուցաբերել նաև գալիք տարում.

«2017-ին կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ, նոր համագործակցություններ: Արդեն նպատակ կա ևս մեկ հայերեն երգ թողարկել, կփորձեմ այսուհետ երգել և հայերենով, և անգլերենով»,- ավարտեց Ջուսը:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: