Latest 10 episodes

Հուսով եմ, որ սա տարվա վերջին վատ երևույթը կլինի. Եվա Բաղդասարայնը վթարի է ենթարկվել

Եվա Բաղդասարյանը ավտովթարի է ենթարկվել: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ չունի.

«Ինձ հետ ամեն բան նորմալ է, միայն վախեցել եմ, քանի որ սա առաջին անգամն է, որ վթարի եմ ենթարկվել»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե Եվան ինչպիսի՞ վարորդ է եւ վթարի մեղավորն էլ ո՞վ է եղել, պատասխանեց.

«Առհասարակ ես համարձակ վարորդ եմ, կստեմ, եթե ասեմ, որ գերկանոնավոր ու խախտումներ չանող վարորդ եմ, սակայն մի բան հաստատ է` այս երեք տարիների ընթացքում, ինչ մեքենա եմ վարում, ոչ մի անգամ վթարի չեմ ենթարկվել: Այսօր էլ վթարի հիմնական պատճառը ձյունն էր, ես չէի նկատել, որ սխալ տեղից շրջադարձ կատարեցի, իսկ մյուս կողմից մեքենան շատ արագ ընթացավ ու մեր մեքենաները բախվեցին: Իմ մեքենայի միայն դուռն է վնասվել, մյուս մեքենան ավելի մեծ վնասներ կրեց: Իհարկե, ես ընդունեցի իմ մեղավորությունը, թեեւ հարվածող մեքենան էլ բավականին արագ էր ընթանում»:

«Հուսով եմ, որ սա տարվա վերջին վատ երեւույթը կլինի, քանի որ օրերս էլ սատկեց իմ շատ սիրելի շունիկը, ով մեր տան անդամն էր դարձել: Տարին այնքան էլ հաջող չեմ փակում, բայց Աստծո կամոք գալիք տարին միայն հաջողություններ կբերի»,- ավարտեց դերասանուհին:

Today's most read news !
  • Սերժ Սարգսյանի անվստահությունը ՀՀԿ-ին
  • Արտակարգ դեպք Կապանի ԲԿ-ում. բժիշկը փորձել է բռնաբարել հիվանդ աղջկան
  • «Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան
  • 61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ
  • Նա ժամանակին չթողեց ինձ սխալ քայլեր անել. Մարտա
  • Մանվել Գրիգորյանի ճակատագիրն անհայտ է. Սերժ Սարգսյանը նրա հետ կապված այլ պլաններ ունի
  • Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին
  • Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»
Comments

Name: