Տոները պատրաստվում եմ նշել շատ բարի միջավայրում. Դավիթ Աղաջանյան

Դերասան Դավիթ Աղաջանյանը Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ավարտին մոտեցող «Թաքնված սեր» հեռուստասերիալի եւ առաջիկա անելիքների մասին.
 
«Այս նախագիծը թողեց հիշողություններ, լիքը հարազատ մարդկանց հետ շփումն ավելի ամրապնդվեց. Հաճելի թիմ, հաճելի անձնակազմ, իսկ ավելի կոնկրետ ընտանիք` սա մեր նախագծի համառոտ բնութագիրն է: Հիմա բոլորս էլ ինչ-որ չափով տխրել ենք, որ ավարտվեց մեզ համար շատ հարազատ հեռուստասերիալը, սակայն դերասանը ամեն դեր կերտելիս պետք է հասկանա, որ մի օր հրաժեշտ է տալու»,- «Թաքնված սեր» հեռուստասերիալի մասին խոսելիս` նշեց Դավիթ Աղաջանյանը:
 
Վերջինս նկատեց, որ հեռուստասերիալից շատ բան է սովորել.
 
«Ամեն նախագիծ հմտացնում է դերասանին եւ այս նախագիծն էլ հերթական անգամ տվեց ինձ ստեղծագործելիս բազում նրբություններ իրականացնելու հնարավորություն, իսկ ես սիրում եմ անընդհատ սովորել ու ամեն մի մանրուք քաղել»,- հավելեց դերասանը:
Դավիթի խոսքով` նա արդեն իսկ առաջարկներ ունի, որոնց մասին գերադասեց լռել, մինչեւ դրանց իրականանալը.
 
«Նոր աշխատանքով ներկայանալս շատ չի ուշանա, ես իմ հեռուստադիտողին շատ սպասեցնել չեմ տա»,- ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Գալիք տարվա ծրագրերի մասին խոսելիս` Դավիթը շարունակեց.
«Հիմա մի միտք ունեմ, որն արդեն իրականացման ընթացքում է: 2017-ին կցուցադրեմ մի բան, որի մասին հեռուստադիտողի կարծիքն ինձ շատ-շատ է հետաքրքրում»:
 
Անդրադառնալով տոնական տրամադրությանն ու Ամանորը նշելու իր տարբերակին` ժպիտով պատմեց.
«Տոները պատրաստվում եմ նշել շատ բարի միջավայրում` իմ ամենահարազատ մարդկանց հետ: Այդ օրը պատրաստվում եմ ուրախանալ, խմել, պարել, ինչպես բոլորը: Ի դեպ` ուզում եմ նախապես բոլորին շնորհավորել Նոր տարվա եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Թող բոլորը լինեն առողջ, սիրեն ու սիրվեն, թող մտքերը լինեն մաքուր, իսկ արարքների հարցում հետեւեն սրտի թելադրանքներին, հակառակ դեպքում ամենը սուտ է»:
 
Today's most read news !
  • Երկու թևերի որոշակիացող պայքարը. ինչ է սպասվում հանրությանը
  • Եղբորս մահը երբեք չեմ օգտագործել ինձ PR անելու համար. Գուրգեն Դաբաղյան
  • Ռոբսոն, Դոն Պիպո․Ռուսաստանի հանցագործ աշխարհի հայ ներկայացուցիչներն աջակցում են Կարեն Կարապետյանին
  • «Չեյնջ 2»-ը «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի ապրիլի 4-ից
  • Իմ և ամուսնուս խոսակցություններն երբեմն այնքան բուռն են լինում, որ ասում եմ` վերջ. Զառա Սահակյան
  • Շառլ Ազնավուրը բացահայտել է իր բնավորության գլխավոր հայկական գիծը
  • Վաչե Թովմասյանը` իր և Կարեն Բաբաջյանյանի միջև եղած խնդիրների և չշփվելու մասին
  • Քիմ Քարդաշյանը ցանկանում է ևս մեկ երեխա ունենալ
Comments

Name: