Latest 10 episodes

«Ամանոր 2017». ինչ է սպասվում տոնական եթերում

BlogNews.am-ն արդեն պատմել է «Բարի լույս»-ի Ամանորի տոնական ծրագրիմասին, որը մի մասն է կազմելու «Արմենիա» հեռուստաընկերությանԱմանորի եթերի, իսկ ժամը 19:00-ից սկսած՝ եթերում մեկը մյուսի հետևիցտոնական հաղորդումները ուրախ տրամարդություն կփոխանցենհեռուստադիտողին: 

Ամանորի գիշերը եթերում կլինեն «Դոմինոյի», «Ֆուլ Հաուսի» թողարկումները, որոնց կհաջորդի Մկրտիչ Արզումանյանի և  Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը։ «Այս ֆիլմն առաջին անգամ է հեռուստատեսությամբ ցուցադրվելու, և ցուցադրության բացառիկ իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը: Շատերն են սպասում այս ֆիլմին, և բոլոր այն մարդիկ, ովքեր չեն հասցրել կինոթատրոնում դիտել, այս անգամ հնարավորություն կունենան դիտելու»,- նշում է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: 

Ֆիլմից հետո կշարունակվի «Ամանոր 2017» շոու ծրագիրը, որտեղ իրենց երգերով կներկայանան հայկական շոու բիզնեսի լավագույն արտիստները, երգիչ-երգչուհիները, կլինեն նաև փոքրիկ ֆիլմեր՝ «Արմենիա» հեռուստատեսության հայտնի դեմքերի մասնակցությամբ. «Դերասանները և հաղորդավարները հայտնվում են տարատեսակ իրավիճակներում, օրինակ՝ Վահե Ղազարյանը վթարի է ենթարկվում իր մեքենայով, Հովհաննես Ազոյանը իր ռեստորանում փորձում է տարբեր իրավիճակներից դուրս գալ, Մկրտիչ Արզումանյանը Հանրապետության հրապարակում իր ընկերոջը սպասելիս հայտնվում է հետաքրքիր իրավիճակում և այդպես շարունակ, իսկ «Ֆուլ Հաուսի» անձնակազմը ԱՄՆ-ում հայտնվում է շատ զավեշտալի դրության մեջ»:

Today's most read news !
  • Ունեցա այն, ինչի մասին երազում էի. Լուսին Վարդանյան
  • Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հերթական անգամ քննադատությունների թիրախում է հայտնվել
  • Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան
  • Սիրուշոյի նոր լուսանկարները
  • 1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել
  • Երկրպագուներն ամբողջ աշխարհից շնորհավորել են Մխիթարյանին
  • Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում
  • Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. հայտնի են տուժածների անունները
Comments

Name: