Արամե եւ Աննա.«Սպասում ենք նոր կյանք»

Արամեի եւ Աննա Թովմասյանի ընտանիքում տոնական տրամադրություն է դեռ դեկտեմբերի սկզբից: Գեղեցիկ զույգի համար գալիք 2017-ը առանձնահատուկ տարի կլինի: BRAVO.am-ը բացառիկ կարգով հնարավորություն է ստացել այցելել նրանց բնակարան, ֆոտոշարք եւ բացահայտումներով լի անկեղծ զրույց իրականացնել:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


«Տոնածառը միասին ենք զարդարել»

Աննա. Միասին ենք զարդարել տոնածառը: Ի դեպ, մտադրություն ունեինք հենց դեկտեմբերի մեկին զարդարել, բայց քանի որ Արամեն համերգներով քաղաքից դուրս էր, սպասեցի մինչեւ վերադառնա: 

Արամե. Աննային որ թողնես, հունիս-հուլիս ամսվանից կզարդարի տոնածառը:): Երբ անցած տարի զարդարեցինք, մտածեցինք` շատ ճոխ է, իսկ այս անգամ մտածում ենք` դեռ քիչ են խաղալիքները, պետք է ավելացնենք: 

Վերջին 12 տարիներին Նոր տարին տանը չեմ դիմավորում, այս տարի էլ կլինեմ Մոսկվայում՝ մեր հայրենակիցների հետ, դրա համար ցանկացանք Ամանորի շունչն ավելի շուտ սկսել վայելել, որպեսզի տոնական ամենաթեժ պահին Աննան շատ չզգա բացակայությունս: Ցավոք, իմ կյանքն այնպես դասավորվեց, որ չեմ կարողանում ընտանեկան այս տոնը տանը դիմավորել, թեեւ հունվարի 1-ին կվերադառնամ եւ կշարունակեմ տոնը նշել ընտանիքիս հետ: Իսկ մինչ այդ Աննան ընտանիքիս, մեր բարեկամների հետ կնշի տարեմուտը, որից հետո բոլորին կսպասենք արդեն մեր տանը:

Աննա Թովմասյանը

 
«Գոհ ենք 2016-ից»

Աննա. Շատ բաներ են տեղի ունեցել ու միայն լավ իրադարձություններ ենք ունեցել 2016-ին` թե անձնական, թե ստեղծագործական:

Արամե. Թե ինձ համար գործնական, եւ թե մեզ համար՝ որպես ընտանիք, ձեռքբերումների տարի էր: Շատ ու շատ ծրագրեր իրականացան այս տարի, շատ մտքեր էլ ծնվեցին, որոնք հաջորդ տարի կիրականանան, շատ լավ լուրեր եղան այս տարի, որոնք Աստծո հաջողությամբ մեզ կուրախացնեն հաջորդ տարի: Վստահորեն կարող եմ ասել, որ եթե եկող ամեն մի տարին լինի 2016-ի նման, մենք շատ գոհ կլինենք:

«Պսակադրությունից հետո մեր կյանքում սկսվեցին հրաշքները»

Արամե. Մեր պսակադրությունը նման էր հրաշքի, որը կատարվեց: Շատերի համար մինչ այդ ուղղակի միասին ապրում էինք, բայց այդպես չէր. մենք զագսով օրինական ամուսիններ էինք, ուղղակի մեր կյանքում չկար Աստծո օրհնությունը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր սիրող ընտանիքի: Միայն մի բան կարող եմ ասել` դրանից հետո մեր կյանքում սկսվեցին հրաշքները:

Աննա. Միշտ մեր ծրագրերում կար հարսանիք անելը, պսակադրվելը, բայց չէր ստացվում, իսկապես այն իր ժամանակն ուներ: Տասն օրում ենք պատրաստվել մեր հարսանիքին: Տասը թիվը մեր կյանքում խորհրդանշական է. իմ եւ Արամեի ծննդյան տոները, մեր հարսանիքի օրը:

Արամեն եւ Աննա Թովմասյանը

 
«Ուրախալի լուրերը իմանում են մեր հարազատները»

Արամե. Անձնականից մենք խոսում ենք, ոչինչ չենք թաքցնում: Պարզապես բալիկ ունենալու մասին չենք խոսում, քանի որ չենք ուզում այդ ամենը դառնա հանրային քննարկման թեմա: Ուրախալի լուրերը իմանում են մեր ընկերները, հարազատները, եւ դրա համար մենք շատ ուրախ ենք: 

Աննա. Աքլորի տարում սպասում ենք նոր կյանք, նոր լուրեր ու իրադարձություններ:  

Նոր տարում` նոր մենահամերգներ

Արամե. Մարտի 10-ին Մոսկվայում՝ Կրեմլի համերգասրահում, տեղի կունենա իմ մենահամերգը: Ինձ համար շատ սպասված ու պատասխանատու իրադարձություն է: Ծրագրեր ունենք նաեւ մյուս տարեվերջին «Տասը տարի միասին» խորագրով մենահամերգներն ամփոփել Երեւանում: 

Աննա. Ռուսաստանյան շրջագայության շրջանում նրա հետ չէի, օրերն էի հաշվում, փորձում էի զբաղեցնել ինձ եւ թեթեւացնել սպասումներս, որ ավելի շուտ անցնեն օրերը: Փառք Աստծո, լավ համերգներ ունեցավ եւ բարեհաջող տուն վերադարձավ:

Աննա Թովմասյանը եւ Արամեն` իրենց շնիկի հետ

 
Ամանորը` սիրելի տոն

Արամե. Ամանորի գիշերը սպասում եմ, թե երբ են հնչելու զանգերը, ու սկսում ենք երգել: Ասում են` ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի, մեզ մոտ լավ ստացվում է: Շատ եմ ափսոսում, որ նախկին ոգեւորվածությունը չկա, երբ մարդիկ նոր հագուստ էին հագնում ու սպասում Ամանորին: Գուցե երբ բալիկ ունենանք, նորից Ամանորի սպասումը մեծ կլինի, որովհետեւ մեր ծնողները մեզ համար ժամանակին տոն են ստեղծել, նվերների ենք սպասել բարձի տակ` մանդարինների տոպրակների եւ այլն: Սիրում եմ Ամանորը ու ավելին` գժվում եմ խոզի բդի համար. միակ օրն է, որ կարող ես սոխ ու սխտոր ուտել:):

Աննան չի պատրաստել խոզի բուդ, որովհետեւ նախապատրաստական աշխատանքներն արվում են մայրիկիս տանը եւ ուտելիքները բաժանվում են ըստ հասակի:): 

Աննա. Ամանորի գիշերը միշտ երազանք եմ մտապահում: Այս տարվանից սկսած` ավելի շատ եմ հավատում հրաշքների, նույնիսկ մտադիր եմ երազանքս գրել թղթի վրա, վառել այն ու, շամպայնի մեջ գցելով, խմել:

Today's most read news !
  • Վաչե Թովմասյանի կինը հղիությունից հետո վերականգնել է գեղեցիկ կազմվածքը
  • Արեւիկ Ուդումյանի հարստանալու բանաձեւը
  • Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին
  • Քիմ Քարդաշյանի քույրերը ցուցադրել են իրենց հրապուրիչ կազմվածքը
  • Հենրիխ Մխիթարյան. «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»
  • Անկախ երգի ընտրությունից՝ երգչի համար շատ կարեւոր է սատարումը. Արամ MP3-ը՝ «Եվրատեսիլ-2017»-ում հայաստանյան երգի մասին
  • Պարոն ոստիկանապետ, ՃՈ աշխատանքը ձեր անձնական կոնտրոլի տակ վերցրեք. Կարեն Կարապետյան
  • Թեժ քննարկում Փարաքարում. ներկա էին ոստիկանապետը, ՃՈ պետի տեղակալը, պատգամավորը
Comments

Name: