Սուրեն Ջուլհակյանը՝ ուկրաինական «Битва экстрасенсов»-ի հաղթող

Դեռ երեկ մենք հպարտությամբ հայտարարեցինք այն մասին, որ մեր հայրենակից Սևակ Խանաղյանը հաղթել է ուկրաինական «X Factor» մրցույթում։

Այսօր ևս ուրախալի լուր ունենք հայտնելու: Սուրեն Ջուլհակյանը հաղթել է ուկրաինական «Битвы экстрасенсов» մրցույթի 16-րդ եթերաշրջանում։

31-ամյա Սուրենին անվանում են «ժամանակի տիրակալ», իր աշխատանքում օգտագործում է վայրկյանաչափ, հայելի, զանազան ատրիբուտներ, որոնց շնորհիվ կարողանում է տեսնել անցյալի և ապագայի իրադարձությունները։

«Ես անսահման երջանիկ եմ Ուկրաինայի տարվա լավագույն էքստրասենսի կոչումը և այս գավաթը ստանալու կապակցությամբ, սակայն, ինձ համար նույնչափ կարևոր է, որ կարողացել եմ գրավել ժողովրդի համակրանքը։ Երախտապարտ եմ Աստծուն և ճակատագրին այս պահի համար»,- ասաց Սուրենը՝ չթաքցնելով իր ուրախությունը և զգացմունքները։

Հավելենք, որ Սուրենն իր հաղթանակը նվիրեց հորը։

Շնորհավորում ենք Սուրենին և մաղթում նորանոր հաջողություններ։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...