Latest 10 episodes

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հաշտվել են Բեյոնսեի և Ջեյ Զիի հետ

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հաշտվել են Բեյոնսեի և Ջեյ Զիի հետ, հայտնում է US Magazine-ը: Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում համերգի ժամանակ Քանյե Ուեսթի ելույթից 2 ամիս չանցած, որում նա հիշատակել է անազնիվ Բեյոնսեին և նրա ամուսնուն՝ Ջեյ Զիին, վեճի բոլոր մասնակիցները մոռացել են իրենց տարաձայնությունները:

Անցած երեկոյան Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին տեսել են Հոլմբի Հիլզում Ջեյ Զիի և Բեյոնսեի տան մոտ: Հաղորդվում է, որ Քիմն ու Քանյեն գնացել են Բլու Այվիի ծննդյան տոնին, որը երեկ դարձել է 5 տարեկան: Հետաքրքիր է, որ Քիմը և Քանյեն իրենց երեխաներին չեն տարել մանկական երեկույթին:

Քիմն ու Քանյեն նաև ոչ տեղին են հագնված եղել. Քիմը կրել է կարմիր վանդակավոր վերնաշապիկ և բեժ սպորտային տաբատ, ռեփերը ևս սպորտային հագուստով է եղել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին Սակրամենտոյում համերգի ժամանակ Քանյե Ուեսթն ասել էր, որ Բեյոնսեն 2016 թ. օգոստոսին հրաժարվել է ելույթ ունենալ MTV VMA-ում, եթե նրա Formation տեսահոլովակը չհաղթի Դրեյքի Hotline Bling-ին և Ուեսթի Famous-ին (Formation-ը մրցանակ է ստացել «Տարվա հոլովակ» անվանակարգում և Բեյոնսեն միջոցառմանը ելույթ է ունեցել 15 րոպե): Քանյեն նաև երգչուհու ամուսնուն՝ Ջեյ Զիին խնդրել է «վարձու մարդասպաններ չուղարկել», այլ պարզապես զանգահարել իրեն:

Today's most read news !
  • Լուսի.«Ես, ամուսինս, Արամ MP3-ն երանի էինք տալիս Էրիկին»
  • Լիկա Սալմանյան.«Երբ ես կրեմ հարսի զգեստ… »
  • Համացանցում են հայտնվել Քիմ Քարդաշյանի՝ նախկինում չհրապարակված ներքնազգետով լուսանկարները
  • Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից
  • Արփինե Հովհաննիսյանի և իր պաշտոնավոր մոր ունեցվածքը
  • Ծովինար Մարտիրոսյան.«Ներկաները «կերան» ինձ
  • Քիմ Քարդաշյանն Օբամային հրաժեշտ է տվել նրա հետ համատեղ լուսանկարների հրապարակմամբ
  • Ինչքան մնաց Հովիկ Աբրահամյանի վերադարձին
Comments

Name: