Հայկական երեք ֆիլմ՝ «Ոսկե գլոբուս»-ի հավակնորդների ցանկում

Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմեր հավակնում են հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության շրջանակում մրցանակի արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքը, մրցանակի հավակնող ֆիլմերն են` «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»-ը:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը «Վերջին բնակիչը» ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ․ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն:

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, սառը ձմեռ» (Hot Country, Cold Winter) ֆիլմը պատմում է շարքային քաղաքացիների կյանքի վրա Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988 թվականի Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին: Ֆիլմում բնական աղետի ֆոնին ծավալվում է երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը։ Ճակատագրի դիպվածով` սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով Ռոբերտի ծնողները զոհվել էին ավտովթարից։ Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստան են տվել ազգականները։ Բերեժնոյը վերադառնում է ի ր ընտանիքի մոտ հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, որն այդպես էլ չի ներել նրան։ Ճակատագրի հեգնանքով հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում:

Mas 1

Loading Player ...

Mas 2

Loading Player ...
Today's most read news !
  • «Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ». Մերի Հակոբյան
  • Գուցե իմ ստացած դաստիարակությունն է պատճառը, որ հրաժարվում եմ բաց տեսարաններում նկարահանվել. Եվա Բաղդասարյան
  • Քիմ Քարդաշյանը կես միլիոն դոլար է ստանում Instagram-ում գովազդային մեկ հրապարակման համար
  • Առնվազն անբարոյականություն կլինի թերագնահատել ՀՀԿ-ի այս ցուցակը
  • Ուտել-խմելու պրոցեսը սիրում եմ, բայց այսօր ընկերական մթնոլորտում չեմ նշի ծննդյանս օրը. Մհեր Խաչատրյան
  • Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կխաղան
  • Կայացավ «Հաց բերողի» հոգեհանգստյան արարողությունը
  • Նա իր կյանքի արժեքը մեզ թողնելով՝ մեզ համար օրինակ դարձավ. Արսինե Խանջյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին
Comments

Name: