Ելենա Վարդանյանը՝ Նոր տարին առանց ամուսնու դիմավորելու եւ իր առաջին երգի մասին

Դերասանուհի Ելենա Վարդանյանը 2017 թվականը սկսում է դեբյուտային տեսահոլովակով։ Dj Ego-ի առաջարկով նա կատարում է «Թե հոգնել ես» երգը. «Երկար ժամանակ պահանջվեց, որ երգելու որոշում կայացնեմ, որովհետեւ որպես երգչուհի ներկայանալու նպատակ չեմ ունեցել։ Ծանոթներս արդեն լսել են, ասում են՝ տրամադրություն բարձրացնող թեթեւ երգ է, ինքս էլ հաճույքով եմ երգել։ Պարզապես ուզում ենք մի փոքր դրական լիցքեր փոխանցել»։

Ելենա Վարդանյանը


BRAVO.am-ին Ելենան հայտնել է, որ դիջեյի հետ նոր գործեր են պատրաստվում ձայնագրել.«Սկզբում վախենում էի, որ կփչացնեմ երգը, բայց, կարծես, վատ չի ստացվել։ Հավանողների համար նույն ժանրում նոր երգեր կլինեն»։

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին ամանորյա ներկայացումներին ձյունանուշի դերում է.«Ձմեռ պապի հետ երեխաներին ողջունում, շփվում ենք, լուսանկարվում եւ հայտարարում ներկայացման անվանումը։ Փոքրիկներն ինձ ճանաչում են իմ հեռուստատեսային կերպարների անուններով, բայց հերթական անգամ, երբ նրանց հետ պարում էինք, մի տղա մոտեցավ ու ինձ իմ անունով դիմեց, ինչից զարմացա եւ ուրախացա»։

Միլենա եւ Ելենա Վարդանյանները

Նա հարազատ քրոջ՝ Միլենայի հետ Նոր տարվա թեմատիկայով նոր ֆոտոշարք ունի, տարեմուտն էլ դիմավորել է վերջինիս ու ծնողների հետ, քանի որ ամուսինը երկու շաբաթով մեկնել է արտերկիր.«Հունվարի 3-ից թատրոնում 4 սեանսով աշխատանքի եմ եւ, ցավոք, չկարողացա ամուսնուս հետ այցելել նրա ծնողներին։ Նախորդ տարիներին տոնական սեղանը ես էի պատրաստում, առհասարակ, ամուսինս սիրում է իմ պատրաստածը. դե, երեւի համեղ է ստացվում:)։ Այս անգամ խոհանոցում հիմնականում մայրս է եղել»,-պատմել է Ելենան ու հավելել, որ շատ է ցանկանում ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ.«Ես ամեն տարի ափսոսում եմ, որ բավականաչափ ժամանակ չեմ տրամադրում հարազատներիս։ Ողջ տարին աշխատում եմ, ֆիզիկապես չեմ հասցնում, բայց կարեւորը՝ սիրելի մարդիկ կողքիս են ու առողջ են»։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...