Հայ հայտնիների համերգների տոմսերի հոլիվուդյան գները. ո՞վ է ամենապահանջվածը

Այն, որ հայ հայտնիներն ԱՄՆ-ում և Եվրոպայում ավելի շատ են համերգներ ունենում, դա փաստ է: Հաճախ էլ իրենց մենահամերգներն են անում դրսում՝ ավելի շատ գումար աշխատելու համար: Իսկ ինչքանո՞վ են կազմակերպիչները վաճառում համերգային տոմսերը, ինչի՞ց է կախված՝ հայտնի մարդու ստատուսի՞ց, երգացանկի՞ց,  թե՞ պահանջվածությունից: Փորփրելով մի քանի էջեր՝ կարողացա գտնել համերգային տոմսերի գները, ինչն ինձ մի քիչ էլ զարմացրեց:

Երգիչ Արամեն համարվում է հայկական շոու բիզնեսի ամենապահանջված արտիստներից, նրան սիրում են նաև արտերկրում։ Ասածս փաստում են 2016 թվականին ունեցած նրա բազում համերգները: Մարտ ամսին նա Մոսկվայում կունենա մենահամերգ, իսկ տոմսերի գները սահմանված են այսպես` 1000-ից 4700 ռուբլի (7000-ից 37.000 դրամ):

Այլ գին էր, երբ Արամեն և Սիլվան միասին մեկնեցին համերգային շրջագայությունների: Տոմսերի գինը սկսվում էր 500 ռուբլուց, 700, 800, 1000, 1300, 1500 ռուբլի (3000, 5000, 6000, 10.000, 12.000 դրամ):

Լիլիթ Հովհաննիսյանի համերգներնը լրիվ այլ գին ունեն. ԱՄՆ-ում կայացած մենահամերգի տոմսերն արժեցել են՝ 49 դոլար, 59 դոլար, 79 դոլար, 89 դոլար, 99 դոլար (24.000 դրամ, 29.000 դրամ, 38.000 դրամ, 43.000 դրամ, 47.000 դրամ): Ավելի ուշագրավ էր երգչուհու VIP տոմսերի գները, որոնք արժեին 250 դոլար, որի մեջ մտնում էր արտիստի հետ լուսանկարվելը պրոֆեսիոնալ լուսանկարչի ֆոտոխցիկով, ինչպես նաև կոկտեյլի հյուրասիրություն:

Մոսկվայաբնակ Գրիգոր Եսայանը համարվում է ռաբիս երգիչներից, ում երգերը ցածրորակ բնույթի են: Վերջերս Մոսկվայում կայացած համերգի ժամանակ նրա տոմսերը վաճառվում էին 1000 ռուբլի, 1500 ռուբլի, դե իսկ VIP տեղերն արժեին 2000 դուբլի (7000 դրամ, 11.000 դրամ, իսկ VIP տեղերը՝ 15.000 դրամ):

Անցած տարի, երբ Լիլուն, Աիդա Սարգսյանը, Արաբո և Ներսիկ Իսպիրյանները մեկնեցին համերգային շրջագայությունների, նրանց տոմսերի գներն սկսում էին 500 ռուբլուց,  800 ռուբլի, 1000 ռուբլի, 2000 ռուբլի (3000, 5000, 6000, 10.000, 15.000 դրամ)։

Հունվարի 31-ին Լոս Անջելեսի ամենահեղինակավոր «Dolby» թատրոնում տեղի ունեցավ Մարտին Մկրտչյանի մենահամերգը:  Երգչի մենահամերգի տոմսերի գինը եղել է 31 դոլարից մինչև 121 դոլար, դե եթե փորձենք դրամով հաշվել, ստացվում է 14.000 դրամից մինչև 58.000 դրամ։ Իհարկե, որքան թանկ է տոմսը, այնքան ավելի հարմարավետ և բեմին մոտիկ է նստատեղը:

Արման Հովհաննիսյանը համարվում է հայկական շոու բիզնեսի ամենաթանկ կորպորատիվ երգող արտիստներից: ԱՄՆ-ի Microsoft համերգասրահում երգչի մենահամերգի տոմսերն արժեցել են 50 դոլար, 60 դոլար, 75 դոլար, 100 դոլար, 125 դոլար, 150 դոլար (24.000 դրամ, 30.000 դրամ, 36.000 դրամ, 48.000 դրամ, 60.000 դրամ, 72.000 դրամ)։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...