Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվածներից մեկը նրա վարորդն Է եղել․ նոր մանրամասներ

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել Է, որ ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել Է այն վարորդը, որը նրան սպասարկել է Փարիզում, հաղորդում է Daily Mail պարբերականը:

Հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու Է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են 16 կամ 17 մարդու ձերբակալման մասին:

Հարձակման ենթադրվող կազմակերպիչը ալժիրցի Է: Ելուզակախմբի մեջ եղել են նաև երեք կանայք, որոնցից ամենատարեցը 72 տարեկան Է:
Ներկայում ոստիկանությունը փորձում Է պարզել՝ արդյոք վարորդը Քարդաշյանի մասին տեղեկատվություն Է փոխանցել կողոպտիչներին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ոստիկանները Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները:

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Գալուստ Սահակյանը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության և դպրոցների տնօրենների ձայնագրության մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Որքան է կազմել Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ի մաքուր եկամուտը անցյալ տարի
  • Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը
Comments

Name: