«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:

Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք է նախկինում հրապարակված չլինի, երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու: Երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ, երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի aռաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել): «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում:

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...