Միհրան Ծառուկյան.«Ինձ թվում է`դա պատմելու չի

Միհրան Ծառուկյանը տարեվերջին՝ «Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում, նոր տեսահոլովակ ներկայացրեց, որն ապահովեց սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի տրամաբանական ավարտը: «Գնա, գնա»-ն մի քանի օրում երկու միլիոնից ավելի դիտում է գրանցել: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է 2016-ն ու նախանշել 2017-ի իր անելիքները:

Միհրան Ծառուկյանը


«Ստեղծագործական գործունեության առումով բավականին հագեցած ու խիտ էր տարին: Համերգային բազմաթիվ շրջագայություններ եղան Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Կարելի է ասել` հասցրել ենք այն ամենն, ինչ ծրագրել էինք: Ստեղծագործական ձեռքբերումների տարի էր ինձ համար»,-ասել է նա ու հավելել, որ նույն զբաղվածությունը կշարունակվի նաեւ այս տարում. ծրագրել են համերգային շրջագայություններ, նոր երգեր ու հոլովակներ:

Արփի Գաբրիելյանը եւ Միհրան Ծառուկյանը

Երգիչը նշել է, որ հեշտությամբ է համատեղում սիթքոմի նկարահանումներն ու երգարվեստը.«Մարդիկ արդեն սովորել են տեսնել ինձ թե՛ որպես երգիչ, թե՛ որպես դերասան: Երկուսն էլ զուգահեռ հաջողությամբ համատեղում եմ: Չեմ կարող առանձնացնել, թե որ բնագավառում եմ ավելի ազատ ու անկաշկանդ զգում: Այնպես է ստացվել, որ սիթքոմի շրջանակում եւս երգեցողության հետ կապ ունեմ: Գուցե նախագծի եւ իմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից է, նկարահանման հրապարակից ու իմ հանդիսատեսից, որ երկուսն էլ հոգեհարազատ են: Նկարահանումներն ու հյուրախաղերը չեն խանգարում երգչի իմ կարիերային, քանի որ ամեն ինչ նախօրոք շատ ճիշտ է ծրագրվում»:


Նախանշելով այս տարվա անելիքները` նա ասել է, որ առայժմ մենահամերգի մասին չի կարող որեւէ հստակ բան ասել, սակայն մարտից սպասվում են հյուրախաղեր ու համերգային շրջագայություններ:

Միհրան Ծառուկյանը


«Ամանորը դիմավորել եմ Երեւանից դուրս, բայց աշխատանքի մեջ: Մինչ այդ մտերիմներիս ու հարազատներիս համար ԱՄՆ-ից նվերներ էի բերել: Ամենատպավորված ու անմոռանալի Նոր տարին ծառայությանս տարիներին էր` զորամասում: Ինձ թվում է՝ դա պատմելու չի:)»,-եզրափակել է Միհրանն ու հայրենակիցներին մաղթել առողջություն, երջանկություն ու, իհարկե, խաղաղություն մեր երկրին:

Today's most read news !
  • Վերջին 2 ամիսների ցուցանիշները հուշում են, որ մեր ուղղությունը ճիշտ է վերցրած
  • Վարչապետ. Ես ուզում եմ, որ մեր վեճը լինի գաղափարական
  • Անկեղծ ու հետաքրքիր շփումներ հայտնիների հետ. Կայացավ «Step by Step with successful people» ֆորումը
  • Դուք էլ մարդկանց օգտակար եղեք, թող Ձեզ էլ դիմեն․ Սամվել Ալեքսանյան
  • Սարգիս Ավետիսյանը տեսահոլովակ է նվիրել արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
  • Բոլորը արգելափակվել են նախընտրական սենյակում
  • Լինելու է անակնկալներով համերգ. Պրոդյուսերը՝ Ձախ Հարութի մենահամերգի մասին
  • Հայաստանի իշխանության կապիտալ նորոգումը
Comments

Name: