Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով կասկածյալները սկսել են խոստովանական ցուցմունքներ տալ

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով հետաքննության մեջ գտնվող կասկածյալները սկսել են խստովանական ցուցմունքներ տալ։

Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են ֆրանսիական ոստիկանությունում նրա աղբյուրները։ Խոսքը տվյալ գործով 10 ձերբակալվածի մասին է։ Ոստիկանության տվյալներով՝ նրանց թվում են նաև Քարդաշյանի հյուրանոցային համար մուտք գործած և նրա փողերն ու նյութական արժեքները հափշտակողները, որոնք նախապես կապել են աստղին և նրան սպառնացել զենքով։

Ընդ որում՝ գլխավոր կասկածյալները 54-74 տարեկան են և իրենց քրեական անցյալով քաջ հայտնի են Ֆրանսիայում։ Հատուկ ուշադրություն են գրավում նարկոդիլեր Դիդիե Դյուբրեկը, որի մականուն է «Երկնագույն աչքեր», գնչու Մարսո Բ.-ն, որը հայտն է որպես «Քերծված քիթ», ինչպես նաև փողեր կեղծող Օմար լե Վիեն, որի երկու որդիները նույնպես ձերբակալված են։

Հունվարի 10-ին ոստիկանները գտել են հանցանքի հնարավոր ֆինանսական հետքը՝ խուզարկության ժամանակ կասկայծալների մոտ հայտնաբերելով 300.000 եվրո կանխիկ։ 36-ամյա Քիմ Քարդաշյանին Փարիզում թալանել են 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը։

Today's most read news !
  • Արմենչիկ.«Երեխաներս ժամանակի ընթացքում կսովորեն դրան»
  • Լիլիթ Մուրադյանի նոր լուսանկարը դստեր հետ եւ էմոցիոնալ գրառումը
  • «OutDance»՝ նոր սիթքոմ «Շանթ»-ի եթերում
  • «Շատ կկարոտեմ». Գայանե Ավետիսյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում
  • «Հուսամ, լավ արձագանքներ կլսեմ». Արտյոմ Մարկոսյանը նորություն ունի
  • Ինչպես է անցել Դիանա Շատվերյանի ծննդյան խնջույքը
  • Եթե ինձ ձայն չտաք, մեկ է՝ լցնելով իմ ուզած թիվը կգրանցեմ, ավելի լավ է ընտրեք. Շմայսի քարոզարշավը
  • Քոչարյանը նոր պլաններ է մշակում. ինչպես թեժացնել իրավիճակը և ներքաշել Ծառուկյանին
Comments
Loading...