Լուիզա Ղամբարյանը՝ ընտանեկան ճամփորդության, ամուսնու մասին նոր բացահայտման եւ առաջիկա պրեմիերայի մասին

Լուիզա Ղամբարյանը 2017 թվականն ամուսնու եւ դստեր հետ դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում։ Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ տարվա ընթացքում տասն օր ազատ ժամանակ չի ունենում, եւ ձմեռային արձակուրդին որոշել են մի քիչ հանգստանալ:

Լուիզա Ղամբարյանը


«Պարսից ծոցի ափից վերադարձել եմ լիցքաթափված, մի քիչ էլ արեւահարված։ Բայց ես սիրում եմ Հայաստանի ձմեռը, առատ ձյունն ու սահնակները։ Պարզապես պասիվ հանգստի տարբերակ ընտրեցինք: Առաջին անգամ չէ, որ ձմռանը ծովափնյա հանգստի ենք մեկնում: Ամառային տրամադրությամբ Նոր տարին նշելը հեքիաթի նման է, եղանակային կտրուկ անցումը հետաքրքիր է, երբ -10-ից հայտնվում ես +25 արեւային ջերմաստիճանում։ Կարոտել էի Երեւանը. որեւէ երկրում մեկ շաբաթից ավելի դժվարությամբ եմ դիմանում, տեսանելի մերկասառույցն ու ցուրտն ինձ չեն տխրեցնում»,-ասել է նա՝ հավելելով, որ աղջիկը՝ Գաբին, արձակուրդից հետո հաճախում է դպրոց, նաեւ պարի, լողի եւ անգլերենի դասերի։

Լուիզա Ղամբարյանն` ամուսնու հետ

Լուիզայի համար 2016-ն աշխատանքային առումով հաջողված տարի էր.««Կյանքն ափի մեջ» ծրագրով վերադարձա Հանրայինի եթեր։ Առաջին անգամ որպես հարցազրուցավար եմ ներկայանում, անձնակազմի հետ կազմում ենք հարցերը, ուսումնասիրում հյուրերի կենսագրությունը։ Տոնական հաղորդման հյուրն ամուսինս էր՝ բժիշկ Գեորգի Պողոսյանը։ Անկեղծ ասած, այդ ծրագրին անպատրաստ էի, կեղծ ու արհեստական չպիտի լիներ ընտանիքի անդամին հյուրընկալելը։ Կարծում էի՝ ամուսնուս մասին ամեն ինչ գիտեմ, բայց տաղավարում որոշակի տեղեկություններ իմացա նրա կյանքից, որոնց մասին առօրյայում չէինք զրուցել:)»։  


BRAVO.am-ի հարցին, թե ում կցանկանար հյուրնկալել ու հարցազրույց վարել նոր եթերաշրջանում, դերասանուհին երկար մտորելուց հետո պատասխանել է. «Շախմատիստ Լեւոն Արոնյանին, համաշխարհային հայերից՝ երգչուհի Շերին»։

Լուիզա Ղամբարյանի եւ Գեորգի Պողոսյանի դուստրը` Գաբրիելան


Այս շրջանում Լուիզան որեւէ ֆիլմում ու սերիալում չի նկարահանվում, փոխարենը գլխավոր դերով պատրաստվում է թատերական պրեմիերայի. Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Սուրեն Շահվերդյանը բեմադրում է Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ. ցանկություն» պիեսը։ Դերերում են՝ Լուիզան, Արման Նշանյանը, Արամոն եւ Նարինե Պետրոսյանը.«Այս ներկայացումը Սուրենը բեմադրել է «Սունդուկյան» թատրոնում, նա դարձյալ նույն գործը, բայց նոր դերակատարներով բեմադրում է արդեն մեր թատրոնում։ Հանդես եմ գալու Բլանշի կերպարում, հիմա բեմական փորձերն ենք անում, փետրվարի վերջին կամ մարտին կկայանա պրեմիերան»։

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...