Անմահ հիթեր, որոնք ճանաչում բերեցին մեր աստղերին. Քրիստինե Պեպելյան, «Հրաժեշտ»

BlogNews.am-ը նոր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողներին կներկայացնի ժամանակին իսկապես մեգահիթ դարձած երգերի պատմությունները: Երգեր, որոնց տակ մարդիկ սիրահարվել են, պարել, բաժանվել ու հաշտվել, երգեր, որոնք մի ողջ ժամանակաշրջանի խորհրդանիշ դարձան, որը հիմա կոչում են «հեռավոր 90-ականներ»:

Այսօր կանդրադառնանք Քրիստինե Պեպելյանի «Հրաժեշտ» երգին, որը մեկ օրում հիթ դարձավ, իսկ երգչուհուն բերեց ճանաչում ու համաժողովրդական սեր: Երգի հեղինակների, նրա պատմության ու անցած ճանապարհի մասին զրուցելու առաջարկը Քրիստինեն սիրով ընդունեց և պատմեց այնպիսի մանրամասներ, որոնց մասին երբեք առիթ չի եղել խոսելու.

«Շատ ճիշտ երգ եք ընտրել, այն իսկապես իմ ստարտն էր որպես մեներգչուհի, որովհետև հենց այս երգն էր, որ գրվել էր հատուկ ինձ համար: Մոտ 20 տարի առաջ Մարինե Գյուլումյանը իրենց տանը ցույց տվեց ինձ երգը, և ես այն շատ հավանեցի, որովհետև հասկացա, որ այն իմ երգն է: Շատ ուրախ էի, որ վերջապես կունենամ իմ առաջին երգը, որովհետև մինչ այդ ես աշխատում էի Երգի պետական թատրոնում, բայց հատուկ ինձ համար գրված երգեր չկային: Ես երգում էի այն ռեպերտուարը, որը կար թատրոնում, այսինքն՝ այն երգերը, որոնք մի քանի արտիստներ երգում էին տարբեր համերգների ժամանակ: Եվ այդ առումով այս երգը շատ մեծ ձեռքբերում էր ինձ համար: Ես չսխալվեցի, երգն իր գործը իրոք արեց։ Մարդիկ սիրեցին այն միանգամից: Ես անգամ հիշում եմ, որ մարդիկ դեռ դեմքով ինձ չէին ճանաչում, բայց երգն արդեն գիտեին»:

 

Երգի հետ կապված՝ Քրիստինեն մի պատմություն հիշեց, որն ասես գեղարվեստական ֆիլմի տեսարան լինի. «Մի դեպք եղավ Բարեկամության անցումում. ձայնագրման կետեր կային, ձայներիզներ էին վաճառում այն ժամանակ: Իմ երգն էր հնչում շատ բարձր: Ես լսում էի և շատ ուրախ էի, բայց մարդիկ ինձ չէին ճանաչում: Չդիմացա, մոտեցա աշխատողին ու հարցրի. «Իսկ ո՞վ է երգում այս երգը»։ «Չգիտեմ անունը, բայց կարծեմ՝ Քրիստինե, մի տեսակ էլ  ազգանուն ունի)))»: Ես, իհարկե, ոչինչ չասացի, ու նա առաջարկեց ինձ գնել այդ ձայներիզը. «Շատ լավ երգա, առաջինն եմ դրել կասետիս մեջ, որովհետև կասետս էս երգնա ծախում»: Ես իհարկե հրաժարվեցի, իսկ նա իմ հետևից գոռաց՝ փոշմանելու ես: Ասացի՝ դու էլ, ու գնացի:

 

Պարզվում է՝ երգչուհին երգը ձայնագրելու և գործիքավորելու համար անհրաժեշտ գումարը պարտքով էր վերցրել:  Գումարները, որոնց մասին նշում է Քրիստինեն, հիմա կարող են ծիծաղելի թվալ, իսկ այն տարիներին դա իսկապես լուրջ գումար էր. «Շատ դժվար եմ ստեղծել այս երգը: Գործիքավորումը Արամ Ավագյանինն է, որի համար 50 դոլար վճարեցի, ձայնագրության համար վճարեցի 47 դոլար, իսկ այդ 100 դոլարը պարտքով էի վերցրել: Տեսահոլովակը երգից շատ ավելի ուշ եղավ, երբ երգն արդեն իր անելիքն արել էր, որովհետև երբ ես ձայնագրված երգը տվեցի ռադիոկայաններին, հաջորդ օրը արթնացել էի արդեն ճանաչված»:

Loading Player ...
Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
Loading...