Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեններն ու Քենդալ Ջենները՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի նկարահանումներին

Փարիզում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտից հետո ավելի քան 3 ամիս հանրության ուշադրությունից հեռու մնալուց հետո Քիմ Քարդաշյանը վերադառնում է։ Աստղը կրկին ինստագրամում է ու վարում է իսկական աշխարհիկ կյանք ու, իհարկե, աշխատում է․ հանգստյան օրերին Քիմը Դուբայում էր, իսկ նախօրեին արդեն ժամանել էր Նյու Յորք, որտեղ քույրերի հետ միասին մասնակցել է «Ocean's Eight» (Օուշենի ութ ընկերուհիները) ֆիլմի նկարհանումներին։
 
Այն «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի ռիմեյքն է՝ միայն կանանց դեմքով։ Այժմ արդեն Օուշենն ու նրա ընկերները դարձել են աղջիկներ։ 
Օուշենի դերը, որը օրիգինալ ֆիլմում խաղում էր Ջորջ Քլունին, այժմ ներկայացնելու է Սանդրա Բալոկը։ Ֆիլմում նկարահանվել են Քեյթ Բլանշետը, Սարա Պոլսոնը, Հելենա Բոնեմ Քարտերը, Դակոտա Ֆանինգը, Էնն Հեթեուեյն ու այլոք։
 
Քանի որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հոլիվուդում, շոու-բիզնեսի ներկայացուցիչները ևս մասնակցում են նկարահանումներին։ Արդեն իսկ նկարահանվել են տեսարաններ Ռիհաննայի, Ադրիանա Լիմայի, Անն Վինտուրի մասնակցությամբ։ Այժմ արդեն հերթը Քարդաշյան-Ջեններ քույրերինն էր, ովքեր ֆիլմում ներկայանում են հենց իրենց կերպարով։
Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2018թ․-ին։
  •  
  •  
  •  
Ким Кардашьян и Кендалл Дженн

 

  •  
  •  
  •  
Ким Карда
  •  
  •  
  •  

 

  •  
  •  
  •  

 

  •  
  •  

 

  •  
  •  

 

Today's most read news !
  • Սոֆի Դեւոյան.«Թոռնիկս մյուսների նախանձը չի առաջացնում»
  • Դերասանուհի Էթերի Ոսկանյանի նոր ֆոտոշարք ունի
  • Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ կարիերայի և անձնական կյանքի մասին
  • Իսկ դուք գիտեք՝ քանի տարեկան են հայ հայտնիները
  • Զառան՝ «Քարե դարդ»-ի և ամերիկյան շրջագայության մասին
  • Զույգերը կարող են վիճել, բայց չդադարել սիրել. Արծրուն Չոբանյանը՝ «Փշրված պատրաքների մի գիշեր» ներկայացման մասին
  • Մերկել-Էրդողան «հակամարտությունն» ու Հայոց ցեղասպանությունը
  • Վերջին հրաժեշտը «Հաց բերողին»
Comments

Name: