Շուշան Երիցյանը պատասխանում է աղանդավորական լինելու լուրերին

Ժամանակ առ ժամանակ հայտնիներից շատերին են վերագրում «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցուն կամ այլ աղանդավորական շարժումներին հարելու մեջ: Այսօր կրկին այս թեման թեժացել է.
 
«Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր «ոչխարները»»` համացանցում այս վերնագրմամբ հայտնված նյութում հայ հայտնիների նոր անուններ են նշված, ովքեր, ըստ հեղինակի, հարում են «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցուն: Շարքում նշված է նաեւ մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանի անունը:
 
Life.panorama.am-ը թեմայի շուրջ փորձել է պարզաբանումներ ստանալ Շուշանից, ով մեզ հետ զրույցում հուզված նշեց.
 
«Գիտեք, երբ տվյալ նյութի հեղինակը անգամ ռեալ, խելքին մոտ փաստեր առաջ չի բերում ու անուններ է նշում, արդեն անլուրջ է, կարծում եմ` դա անգամ մեղք է: Ինչ վերաբերում է նշված մեղադրանքին, պետք է բոլորին հայտնեմ, որ դա կատարյալ անճշտություն է, ես երբեւէ չեմ եղել այդ շարժման շարքերում, անգամ իմ շրջապատում նման մարդ չկա: Ինքս դեմ եմ բոլոր տիպի աղանդավորական շարժումներին,  խստիվ քննադատում եմ դրանց. ես մեր հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Շատ տգեղ երեւույթ է, երբ մարդուն առանց հիմքերի մեղադրում են նման հրեշավոր բանի մեջ»:
 
Մեր ճշտող հարցին, թե երբեւէ չի՞ եղել արդյոք, որ թեկուզեւ այլ նպատակներով, գուցե ընկերների հետ այցելել է այդ կենտրոն, պատասխանեց.
«Ողջ խնդիրը հենց դրանում է, որ անգամ նման բան չի եղել, ես չունեմ գոնե մեկ ընկեր, ով այդ շարժումից եւ առհասարակ այլ աղանդավորական շարժումից լինի: Մենք երբեւէ չենք հարել այդ շարժմանը, ոչ էլ պատրաստվում ենք երբեւէ»:
Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...