Ինչպես Սոս Ջանիբեկյանը Գոռ Բարսեղյանի քթի տակից տարավ ընկերուհուն և նրան ԿՈՏՈՇԱՎՈՐ դարձրեց

Վերջերս մամուլում կարդացի, որ սրտակեր Սոս Ջանիբեկյանը նոր ընկերուհի ունի՝ Մադոննա անունով, ում հետ ծանոթացել է «Ամենացանկալի փեսացու» նախագծի ժամանակ, որտեղ վերջինս ոճաբան էր աշխատում: Պարզվում է՝ Մադոննան նախագծում սկսել էր աշխատել արդեն նախկին ընկերոջ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Գոռ Բարսեղյանի թեթև ձեռքով, ում հետ մի քանի տարի էր՝ ընկերություն էր անում, դեռ այն ժամանակվանից, երբ Գոռը «Վիտամին» ակումբի հումորիստներից էր: Այսինքն՝ ստացվում է՝ Սոսը Գոռի քթի տակից թռցրեց ընկերուհուն: Իհարկե, բարդ է ասել՝ ինչպես կդասավորվի Սոսի հերթական ընկերուհու ճակատագիրը՝ իմանալով, թե ինչ ճակատագրի են արժանացել նրա նախկինները: Բայց սա պատմության այլ կողմն է, ավելի հետաքրքիր էր, թե ինչպես էր դավաճանված Գոռը տղայական ռազբոռկա ունեցել Սոս Ջանիկբեկյանի հետ, որի մասին իմացան՝ ինչպես Պուշկինի փողոցի բնակիչներն, այնպես էլ այդ ինֆորմացիան ողողեց ամբողջ համացանցը:

Թվում է՝ պետք է խղճալ և սփոփել Գոռին, որպեսզի դավաճան ընկերուհու արարքը մոռանա, բայց արդյո՞ք նա զոհ է այս պատմության մեջ: Կարծում եմ՝ Մադոննան պարզապես ընտրել է ավելի ուժեղ և կայացած տղամարդու: Այս պատմությունից հետո սկսեցի ավելի ուսումնասիրել Գոռին. միջակության մակարդակի հաղորդավար, ով ոչնչով աչքի չի ընկնում, անգամ «Վիտամին» ակումբում չէր փայլում իր հումորներով, էլ չեմ ասում, որ «Կյանքի խոսք» աղանդից է:

Իր անձը կարևորող Գոռը մի անգամ էլ հայտարարեց, որ շուտով նկարահանվելու է «Ֆուլ Հաուս» սիթքոմում: Երևի նա երազ էր տեսել, թե ինչպես է իր առաջին դերասանական քայլերն անում, թե ինչպես են նրա թամադայական հոնորարները բարձրանում, թե ինչպես է դրանից հետո նախկին ընկերուհին վերադառնում նրա մոտ, բայց իրականությունն ավելի դաժան էր և այդ երազից նրան արթնացրեց նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ով անգամ չգիտեր՝ ով է Գոռը, իսկ մենք էլ կարոտ մնացինք Գոռի մարմնավորած դերին: Այսքանից հետո, կարծում եմ, նա ձեռք բերեց անվստահելի, այստեղ այնտեղ ոչ ճիշտ լուրեր տարածող մարդու համբավ և դժվար թե այսքանից հետո ինչ-որ մեկը նրան լուրջ աշխատանք վստահի:

Մի բան ակնհայտ է՝ այս տղան տառապում է անհաջողակի սինդրոմով, որը, ցավոք, անբուժելի է: Իհարկե, մեր հասարակությունը սիրում է տառապյալներին, բայց Գոռը պետք է հասկանա, որ եթե նա ուզում է, որ մարդիկ իրեն խղճան և կարեկցեն այն բանի համար, որ չի կարողանում դռներով անցել կոտոշների պատճառով, պետք է իրեն մի քիչ զուսպ և համեստ պահի և իր երևակայական զեղումները չմատուցի որպես ապագա ծրագրեր, մեդիա նախագծեր, Օսկարի արժանի դերեր: Գոռ ջան, դուրս արի լացկան աղջկա կերպարից և քեզ մի քիչ տեսած պահիր:

Today's most read news !
  • Տաթևիկի ամուսինը ներկա է եղել նրա ծննդյան խնջույքին. Մենեջերը՝ Տաթևիկ Ադումյանի ամուսնալուծության լուրերի մասին
  • Լիկա Սալմանյանի 21-ամյակի երեկույթն ու սիրելիի անակնկալը
  • Ինչպես է անցել Աննա Դովլաթյանի ծննդյան խնջույքը
  • Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազարը «հետ բերելու» համար օղու շշով հարվածել է գյուղի խանութի վաճառողուհու գլխին
  • Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին
  • Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
  • «Պաշարվածները». նոր փաստավավերագրական ֆիլմ՝ 91-92թթ. սովի ու հրի մատնված Ստեփանակերտի մասին
  • Արցախը ոչ թե կարող է, այլ պարտավո՛ր է «Իսկանդերով» հարվածել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Comments
hh
18 January 2017 15:27
SHAT IZUREL KOTOSHAVORA IRAN ZGUM GOR@,@NTAKARAK@ TOX NVIRI SOSIN Y XXCHA ,VOR IRA OGTAGORCACIN TMAHA AREL.
0
Loading...