Մխիթարյանի մանչեսթերյան կյանքի մասին

Մի քանի դժվար ամիսներից հետո Մխիթարյանը տեղ գտավ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում և բնակվում է «Լոուրի» հյուրանոցում, որտեղ ապրում է նաև Մոուրինյուն։

Մխիթարյանը բնակարան էր որոնում հյուսիսարևմտյան շրջանում դեռ այն ժամանակ, երբ Դորտմունդի «Բորուսիայից» 26,3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՄՅՈւ։

Princess փողոցում գտնվող պանդոկը բազում անգամներ հյուրընկալել է Մխիթարյանին։ «Այո, ես եղել եմ այնտեղ շատ անգամ»,-ասել է Մխիթարյանն ԱՊԼ-ի՝ դեկտեմբերի լավագույն գոլի մրցանակը ստանալուց հետո։

«Նա ասաց, որ շար ծանոթ չէր քաղաքին մինչև տեղափոխվելը: Բայց նա սկսում է սիրել քաղաքը, հաճույքով է դուրս գալիս և ասում, որ տեսարժան վայրեր շատ կան»,- նշեց մրցույթի հաղթողներից մեկը:

Մխիթարյանը ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո «Յունայթեդի» 6 խաղերից 4-ում եղել է մեկնարկային կազմում: Արդեն օգոստոսից կար իր մասին երգ, որը, ինչպես նա խոստովանեց, երբեմն երգում է երկրպագուների հետ միասին։

«Լսել եմ երգը և շատ շնորհակալ եմ երկրպագուներին իմ մասին երգ ունենալու համար: Ես երբեմն երգում եմ։ Հաճելի է»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում M.E.N.-ը:

Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: