«Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ». Դավիթ Թադևոսյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Թադեւոսյանը, ով վերջին շրջանում նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում:
 
Մեզ հետ զրույցում  դերասանը խոսել է անելիքների ու սպասվող երկու գեղարվեստական ֆիլմերի մասին, որոնցից մեկում հանդես կգա ոչ միայն որպես դերասան, այլեւ սցենարի համահեղինակ:
 
«Հիմա շարունակում եմ նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերից նաեւ որպես ռեժիսոր եմ հանդես գալիս: Ընդամենը 2-3 ամսից շուրջ երկու տարի նկարահանվող այս հեռուստասերիալն իր հանգուցալուծումը կունենա, ու այսօր պետք է վստահ փաստեմ, որ սա հաջողված նախագիծ էր, այն սիրվեց ու մեծ դիտողականություն ունեցավ»,- նշեց Դավիթը:
Հարցին, թե այս հեռուստասերիալի իր հերոսը արդյոք նույն հաջողությունը գրանցեց, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Սպոյի կերպարը, դերասանը նշեց.
 
«Ինչ խոսք, Սպոն շատ ավելի տպավորիչ էր, ավելի մնայուն դարձավ, իսկ Ժանոյի կերպարը ոչ թե զիջում էր Սպոյին, այլ պարզապես նույն ակտիվությունը չուներ: Ժանոն ավելի պասիվ կերպար է ու անկեղծորեն պետք է նկատեմ, որ նա հաստատ Սպոյի նման մնայուն չի լինի»:
 
Դավիթ Թադեւոսյանը 2016-ի վերջին նկարահանվել է Արման Չիլինգարյանի ֆիլմում, որի ցուցադրությունը կկայանա ընթացիկ տարում.
 
«Իրականում շատ մանրամասներ հայտնել չեմ կարող, միայն նշեմ, որ նախորդ տարեվերջին նկարահանվեցի մի դրամայում, որի պրեմիերան կկայանա այս տարի: Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Լույսի կաթիլներ», գուցե անվան հետ կապված որոշ փոփոխություններ լինեն: Կերպարս հետաքրքիր է` հուսամ հանդիսատեսը նրան կսիրի»,- նշեց նա:
 
Բացի այս ֆիլմից փետրվարին եւս Դավիթը կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում, որտեղ նաեւ սցենարի համահեղինակ է.
«Շատ շուտով կմեկնարմկի Սուրեն Սաֆարյանի «Արցունք» մելոդրամայի նկարահանումները, որտեղ Սուրենի հետ որպես սցենարի համահեղինակ եմ հանդես եկել: Որպես սցենարի հեղինակ սա առաջին փորձս չէ, նախկինում Գոռ Վարդանյանի ֆիլմերում եւս մասնակցություն եմ ունեցել սցենարային աշխատանքներում: Առջեւում հետաքրքիր եւս մեկ ֆիլմով կհամալրվի հայկական կինոարտադրության շարքերը»,- հավելեց Դավիթ Թադեւոսյանը:
 
Ֆիլմերից զատ դերասանը կներկայանա նաեւ ներկայացումներից մեկում.
«Բավականին մաշտաբային ներկայացում է սպասվում, որտեղ ես էլ մասնակցություն կունենամ: Այս պարագայում եւս մանրամասներ հայտնելու իրավունքը չունեմ: Առջեւում հետաքրքիր աշխատանքներ են սպասվում, տարին աշխատանքային կլինի»,- ավարտեց մեր զրուցակիցը:
Today's most read news !
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Կարեն Բաբաջանյանը՝ երկրից ընդմիշտ հեռանալու մտքերի մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
Comments

Name: