Նաիրա Մովսիսյան.«Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում»

Նաիրա Մովսիսյանը երկարատեւ դադարից հետո կրկին հեռուստաէկրանին է։ 28-ամյա դերասանուհին այժմ նկարահանվում է «ATV»-ի «Եթե գտնեմ քեզ» սերիալում։ Շուրջ մեկ ամիս առաջ Նաիրան, իր դստեր հետ լուսանկարվելով BRAVO.am-ի ֆոտոշարքում, պատմել էր, որ սպասում է հարմար առաջարկի եւ մեծ ցանկություն ունի վերադառնալ թատրոն ու հեռուստատեսություն։  

Նաիրա Մովսիսյանը


- Սերիալում նկարահանվելու առաջարկն ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից ստացար։
- Անկեղծ ասած, պատահական ստացվեց։ Պրոդյուսեր Ելենա Արշակյանն առաջարկեց, հաջորդ օրվանից արդեն նկարահանման տաղավարում էի։

- Ինչպիսի՞ն է նոր կերպարդ՝ Լուսին, ինչո՞վ է նման կամ տարբեր նախորդներից։
- Այստեղ մասնագիտական մեծ դիապազոն ունեմ։ Նման է երեւի միայն նրանով, որ այստեղ եւս կա մեկը, որն ինձ օգնում է ֆինանսապես։ Մնացած առումներով փորձում ենք կերպարս տարանջատել ընդհանուր ցավալի թեմաներից եւ հեռուստադիտողին պոզիտիվ լիցքեր հաղորդել:)։

-  Դադարից հետո ամենից շատ ի՞նչն էիր կարոտել։
- Հեշտությամբ ադապտացվեցի։ Կարոտել էի խաղընկերներիս, նաեւ կերպար ստեղծելուն։ Շնորհակալ եմ այն դիզայներներին, որ հագուստ են տրամադրում նկարահանումներիս համար։

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


- Ըստ քեզ՝ տարիների ընթացքում որքանո՞վ է փոխվել հայկական սերիալների որակը՝ բովանդակային ու տեխնիկական առումով։
- Անշուշտ, փոփոխություն կա թե' լավ, թե' վատ իմաստներով ու կողմերով։ Շատացել են «դերասանները», մեծացել է արագ աշխատելու ու չհասցնելու վախը, բայց դրա հետ մեկտեղ որոշ առումով փոխվել է ռեժիսոր-դերասան կապը։ Այս բոլորն, իհարկե, վիճելի հարցեր են։

- Նախորդ զրույցում հայտնել էիր, որ աշխատում ես որպես PR պատասխանատու։ Արդյո՞ք կշարունակես համատեղել։
- Անշուշտ, հստակ կարող եմ ասել, որ մեկը մյուսին չեն խանգարում։ Կարի արտադրամասի հիմնադիրն ինձ ազատ գրաֆիկ եւ լիիրավ իրավունքներ է տրամադրել, իսկ սերիալում շատ զբաղվածություն չունեմ։ Երկուսի դեպքում էլ մեծ պատասխանատվություն եմ զգում եւ վստահ կարող եմ ասել, որ դեռ արդարացնում եմ ինձ։

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչ սպասել հետընտրական զարգացումից
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
Comments
Loading...