61-ամյա Քրիս Ջենները պատրաստվում է ամուսնանալ 36-ամյա ընկերոջ հետ

Այս տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կավելանա ևս մեկով։ Օրերս հայտնի դարձավ, որ 61-ամյա Քրիս Ջենները կատարում է վերջնական ձևակերպումները, որպեսզի հնարավորություն ունենա օրինականացնել հարաբերությունները 36-ամյա Քորի Գեմբելի հետ։
 
Այժմ Քրիսն ու նրա փաստաբանները պատրաստում են ամուսնական պայմանագիրը և երբ Քորին այն ստորագրի, նրանք միանգամից կսկսեն պատրաստվել հարսանիքի, որը, մոտավորապես, պետք է կայանա գարնան սկզբին։ Նշվում է նաև, որ Քրիսը վաղուց այսքան երջանիկ չէր եղել ու վերջապես իրեն զգում է սիրված ու պաշտպանված։
 
Հիշեցնենք, որ Քորի Գեմբելն իր սիրեցյալին առաջարկություն էր արել նախորդ տարվա սեպտեմբերին, որին Քրիսը սիրով համաձայնել էր։ Զույգը միասին է ավելի քան 2 տարի։
 
Նշենք, որ այս ամուսնությունը Քրիսի համար կլինի 3-րդը։ Առաջին անգամ նա ամուսնացել է 1978թ․-ին փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ, ումից ունի 4 երեխա՝ Քուրթնին, Քիմը, Քլոեն ու Ռոբը։ Զույգը բաժանվել է 1991թ․-ին։ Այդ նույն տարում էլ Քրիսը պաշտոնական հարաբերություններ է սկսել օիլմպիական չեմպիոն Բրյուս Ջենների հետ, ում հետ ունեն 2 դուստր՝ Քենդալն ու Քայլին։ Նրանց ամուսնությունն ավարտվեց 2015թ․-ին, որից հետո Բրյուսը դիմեց սեռափոխության ու դարձավ Քեյթլին Ջեններ։
Today's most read news !
  • «Օտարը». Նոր սիրային եռանկյունի` հայկական եթերում
  • Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրտսեր
  • Տաթեւիկ Ադումյանի 25-ամյակի լուսանկարները
  • Հմայիչ Անժելա Սարաֆյանը՝ Vanity Fair-ի և Lancome-ի երեկույթներին
  • Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան
  • Լարված իրադրություն շփման գծում. հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. ԱՀ ՊԲ
  • Իշխանության ներսում սպասվում են արմատական փոփոխություններ և փոխատեղումներ
  • Քիմ Քարդաշյանը փոխել է կերպարը և դարձել շիկահեր
Comments
Loading...