Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներ է ըմբոշխնում Մանչեսթերի հայկական ռեստորանում

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներով է սնվում Մանչեսթեր քաղաքում հայկական ռեստորանում, որտեղ այցելում է շաբաթական 1-2 անգամ։ Այս մասին Manchester Evening News-ի հետ զրույցում ասել է Armenian Taverna-ի սեփականատեր Արմանը։

«Այո, ես եղել եմ այնտեղ, ընդ որում՝ բազմիցս»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Արմանի կարծիքով՝ հայտնի ֆուտբոլիստը շարունակում է վերադառնալ իրենց մոտ, քանի որ իրենք մատուցում են կերակուրներ, որոնք հոգեհարազատ են նրան։

Ստորգետնյա ռեստորանը գոյություն ունի արդեն ավելի քան 40 տարի, և Արմանը ռեստորանի երրորդ տերն է ընտանեկան կառավարման ընթացքում։ Այն գտնվում է Ալբերտ հրապարակի հակառակ կողմում՝ Փրինցես սթրիթում, և մատուցում է ավանդական հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակներ։

Հենրիխը սիրում է նրանց ավանդական մածնով քաբաբը (£10.95), որը պատրաստվում է գառան մսով։ Այլ սիրված ուտեստ է փայտածխի վրա պատրաստված իշխանը (£14.50)։

«Երբեք չես ասի, որ նա հանրահայտ մարդ է... նա պարզապես հասարակ տղա է, մյուսների նման մարդ արարած։ Նաև որպես հաճախորդ նա դժվարահաճ չէ և ուտում է ամեն ինչ։ Բոլորը սիրում են նրան։ Մենք հպարտ ենք, որ նա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- ասել է ռեստորանի տերը։

Today's most read news !
  • Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին
  • Ինչի մասին է «Շանթ»-ի նոր սիթքոմը եւ ովքեր են դերակատարները
  • Րաֆֆի Օհանյանի հարսանեկան հոլովակն ու ֆոտոշարքը
  • Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան
  • Անի Քրիստին անճանաչելիորեն փոխվել է
  • Քիմ Քարդաշյանը նիհարելու նոր տարբերակ է առաջարկում
  • Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում
  • Նոր պատերազմի ուրվականը
Comments
Loading...