Ռոզի Ավետիսովան՝ «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալի և ապագա ծրագրերի մասին

Տարեսկզբին հեռուստադիտողին հանձնվեց «Եթե գտնեմ քեզ» նոր հեռուստասերիալը, որի գլխավոր հերոսուհիներից մեկը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:

Նոր աշխատանքի մասին դերասանուհին պատմել է Life.panorama.am-ին` նշելով, որ Դիանայի կերպարն իր համար շատ սպասված է եղել.

«Նախ պետք է ասեմ, որ այս հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունելու առաջին նախապայմանը եղել է այն փաստը, որ դերս բացասական էր: Նախկինում երբեք բացասական հերոսուհու չեմ մարմնավորել ու շատ էի ցանկանում նման դերով եւս հանդես գալ: Մշտապես զոհի ու դժբախտ կնոջ կերպարներ եմ մարմնավորել, իսկ այս դեպքում, ճիշտ է, կրկին դժբախտ կին է, սակայն իր դժբախտության մի մասն ու պատճառը կազմում է իր չարությունը: Չգիտեմ, թե հետագայում Դիանայի կերպարն ինչպես կզարգանա, ինչ բնավորության գծեր ի հայտ կգան, բայց դեռեւս նա ամբողջությամբ չար մարդ է, նա սառը կին է, ով չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է ու դաժան բոլոր լավ ու գեղեցիկ երեւույթների եւ ամենաշատը երեխաների հանդեպ»,- պատմեց Ռոզին:

Մեր նկատառմանը, թե դժվար չէ՞ր արդյոք առաջին անգամ մարմնավորել բացասական հերոսուհու, նկատեց.

«Ես խայտառակ շատ էներգիա եմ ծախսում նկարահնումների ընթացքում: Այս ընթացքում հասկացա, որ չար մարդիկ շատ էներգիա են ներդնում: Ես մեծ հետաքրքրությամբ եմ նկարահանումներին մասնակցում, քանի որ բացասական կերպարները շատ գույներ են ունենում ու դերասանին մեծ հնարավորություն են տալիս անգամ այն սուղ պայմաններում, որ առկա է հեռուստասերիալների նկարահանումների ժամանակ: Հաճույքով եմ մարմնավորում իմ վատ հերոսուհուն` միաժամանակ իր միջոցով ձեռբազատվելով իմ մեջ կուտակված բացասական էներգիաներից»:

Ռոզի Ավետիսովան իր բացասական հերոսուհու հետ փոքր-ինչ տարբերությամբ մեկ ընդդհանրություն ունի.

«Իմ հերոսուհին սեփականատիրոջ շատ ընդգծված բնավորություն ունի: Ես էլ եմ բնավորությամբ շատ սեփականատեր, միայն թե մեր տարբերությունը կայանում է նրանում, որ նա առանց զգացմունքների է իր սեփականությունը համարում իրեն շրջապատողներին, օրինակ` ամուսնուն չի սիրում, բայց իր կողքին է պահում, սեփականատիրոջ հատկությունից դրդված: Եթե Դիանայի մոտ այդ երեւույթը էգոիզմի դրեւսորում է, ապա ինձ մոտ ճիշտ հակառակը` ես սեփականատիրության զգացողություն ունեմ նրանց նկատմամբ, ում սիրում եմ»,- նշեց Ռոզին:

Դերասանուհին չի վախենում, որ մարդիկ կնույնացնեն իրեն իր հերոսուհու հետ ու կսկսեն չսիրել նրան.

«Կարծում եմ` ես այնքան եմ բարի հերոսուհիների մարմնավորել, որ հազիվ թե մեկ բացասական կերպարով սկսեմ չսիրվել: Դա երեւի կլինի միայն այն դեպքում, երբ շատ-շատ դիպուկ ու լավ մարմնավորեմ կերպարս եւ մարդիկ ընկալեն ինձ միայն այս կերպարով»,- հավելեց նա:

Նոր աշխատանքային անձնակազմի հետ Ռոզի Ավետիսովան հասցրել է ինտեգրվել, նրա խոսքով` դերասանական կազմում փոխադարձ ընկալումն է տիրում.

«Այս անձնակազմի հետ առաջին անգամն եմ աշխատում: Միակ դերասանուհին Նաիրա Մովսիսյանն է, ում հետ նախկինում եւս աշխատել ենք, մնացածին ճանաչում էի, բայց աշխատանքային փորձ չունեի նրանց հետ: Ինչեւէ, հիմա շատ հեշտ ենք աշխատում միասին, հաճելի ու պրոֆեսիոնալ անձնակազմ է, որտեղ բոլորը փորձում են իրենց գործը մաքսիմալ լավ անել: Դերասանները պետք է ամենակարեւորը համբերատար լինեն, ինչը մաղթում եմ բոլորիս, այդ դեպքում լավ արդյունքը ապահոված կլինի»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով դերասանուհու այլ ծրագրերին` տեղեկացանք, որ «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի երկրորդ մասում նրան այլեւս չենք տեսնի, փոխարենը դերասանուհին մի շարք այլ ծրագրեր ու առաջարկներ ունի, որոնց մասին նախընտրում է խոսել ավելի ուշ:

Խոսելով Ռոզի Ավետիսովայի անձնական կյանքից` դերասանուհին չցանկացավ իր կյանքի այդ կողմի մասին մանրամասնել` նորություններ չլինելու պատճառով, բայց նաեւ նշեց.

«Անձնական կյանքումս խաղաղություն է տիրում»:

Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: