Լիլի Էլբակյան.«Չեմ վախենա ասել, որ…»

Լիլի Էլբակյանի ու Համո Ադիյանի ընտանիքում 2017 թվականը սկսվել է աշխատանքային մթնոլորտում. բեմադրիչ-դերասանուհին Խամաճիկների թատրոնում առաջին անգամ բեմադրել է «Մարդուկ-Ջարդուկը»՝ Հոֆմանի հանրահայտ «Մարդուկ-Ջարդուկը եւ մկների թագավորը» ստեղծագործությունը։ 

Լիլի Էլբակյանը եւ Համո Ադիյանը


Ներկայացման դերասանական կազմում են Համո Ադիյանը, Տաթեւ Հոռոփյանը, Նարե Հովհաննիսյանը, Հակոբ Հակոբյանը եւ ուրիշներ.«Արձագանքներից հասկացել ենք, որ շատ են հավանում։ Երեխաները հիացած դիտում էին տիկնիկների պլանշետային պատերազմի տեսարանը, որը մեր բեմանկարիչ Հակոբը շատ գեղեցիկ է ստացել։ Նախատեսվածից ավելի շատ հանդիսատես էր գալիս, ամեն անգամ տխուր ճանապարհում էինք, որովհետեւ դահլիճը փոքր է։ Ցավոք, ժամանակավոր դադար ենք տվել, քանի որ տոներն ավարտվեցին. բարդ է ամեն օր բեմի դեկորները փոխել ու համատեղել ուրիշ ներկայացումների հետ»,-BRAVO.am-ին պատմել է Լիլին։

«Մարդուկ-Ջարդուկ» ներկայացումը՝ խամաճիկների թատրոնում


Չայկովսկու երաժշտության հիման վրա նա գրել է հայերեն բառեր.«Հեքիաթային այն աշխարհը, որտեղ կուզեինք ես կամ այլ մեծահասակ հայտնվել, փոխանցել ենք բեմից։ Հանդիսականներից մեկն ուրախությամբ նշեց, որ երեխաներին անհասկացողի տեղ չենք դրել ու ամեն մանրուք պարզունակ ձեւով չենք բացատրել, այլ հենց մուլտֆիլմի նման է։ Փոքրիկների համար դասական հայտնի գործեր ենք բեմադրում, որովհետեւ թատրոնի միջոցով կրթելը կարեւոր է, իսկ մեր թատրոնը դաստիարակչական ուղղություն է վերցրել՝ փորձելով երեխաներին դասական արվեստին մոտեցնել։ Մեր կյանքի տարբեր ոլորտներում «ֆասթ ֆուդ»-ն այնքան է շատացել, որ վախենալու է, թե մեր երեխաներին ինչպես ենք մեծացնում»։

Լիլիի փոխանցմամբ՝ դերասանները մեծ նվիրումով են խաղում բոլոր սեանսներին. «Ամանորյա ներկայացումներին դերասաններն այլ թատրոններում մեծ մասամբ խմած են խաղում, ինքս հիասթափվում եմ դիտելիս։ Իմ գործընկերներն են, բայց չեմ վախենա ասել, որ «գրդոն» են անում։ Մեր թատրոնում ամեն օր հետեւում էի, նույնիսկ նեղանում էին իմ խստությունից։ Պարզապես չեմ ուզում փոքրիկները հիասթափվեն ու դիտելիս իրենց հեքիաթը կորցնեն։ Իմ երեխաներն էլ դիտել են. աղջիկս ամենաշատը պապային է հավանում, տղաս էլ կանչում էր՝ «Համո, արի տուն»»։

Լիլի Էլբակյանը՝ երեխաների հետ


Պարզվում է՝ զույգի երեխաները՝ Էլմիրան եւ Էդգարը, տոներից առաջ վատառողջ են եղել, Լիլին էլ հրաժարվել է ֆիլմերում նոր դերերից.«Բալիկս հիվանդանոց ընկավ, ես էլ վատառողջ էի, չկարողացա քասթինգներին գնալ։ Այդ շրջանում երեք առաջարկից հրաժարվեցի, հետո արդեն ուշ էր։ Նույնիսկ չէի ուզում Ամանորը տոնական սեղանով նշել, բայց իմանալով, որ հյուրերը գալու են, հունվարի 1-ին Համոյին ուղարկեցի հնդկահավ գնելու։ Բավական շատ հյուրեր ունեցանք, մենք էլ հյուր գնացինք։ Նոր տարին չեմ սիրում այն պատճառով, որ չեմ սիրում խոհանոցում երկար ժամեր անցկացնել, ինձ ավելի շատ թատրոնն է հետաքրքրում»։

Today's most read news !
  • Գագիկ Ծառուկյանի պատասխանը Սամվել Կարապետյանին
  • Սիրուշոն 12-րդ անգամ ճանաչվել է լավագույն երգչուհի
  • Քիմ Քարդաշյանն Instagram-ում ցուցադրում է մարզված մարմինը
  • Ինձ համար իսկապես անսպասելի էր այս միցանակը. Տաթեւ Հովակիմյանը՝ «Արտավազդ 2017»-ում «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կոչման մասին
  • Պատկերը ապրիլի 2-ից հետո
  • Անաստասիա Բրուխտին՝ Սուպեր Սաքոյի հետ զուգերգի և հայկական արմատների մասին
  • Ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ դանակով հարձակվել են տաքսու վարորդի վրա, թալանել են ու խլել մեքենան
  • Քենդալ Ջենները Love պարբերականի համար նկարահանվել է Մերիլին Մոնրոյի կերպարով
Comments

Name: