Անկեղծ կադրեր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր հոլովակից

«Հարսի շորով» -ը ներկայացնելուց հետո Մարգարիտա Բարխոյանը դադար չի վերցրել, եւ շուտով տեղի կունենա նրա հեղինակային նոր՝ «Հավատում եմ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Սակայն մինչ այդ երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել կադրեր նկարահանման ընթացքից:  

Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից


«Նախապատրաստական աշխատանքները բավական բարդ ու երկարատեւ են եղել: Հատուկ տեսահոլովակի համար համագործակցել ենք նկարիչների հետ, եւ ստեղծվել է դեկոր: Նկարահանումը տեղի է ունեցել նոյեմբերին՝ «Հայֆիլմ»-ի տաղավարներից մեկում։ Թեեւ անտանելի ցուրտ էր, ուրախ մթնոլորտում ենք աշխատել»,-մեզ հետ զրույցում պատմել է Մարգարիտան:

Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից


Երգչուհու նոր երգի եւ տեսահոլովակի թեման սերն է.«Ցանկացա, որ լինի հոգեվիճակ, սպասումով եւ հույսով լցված ապագա, որտեղ կա սեր: Ինձ հոլովակում կտեսնեք նաեւ պարելիս: Այդ հատվածը բեմադրել է Կարեն Օհանյանը, ով նույնպես մասնակցել է նկարահանումներին»:

Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից


Մարգարիտան նախատեսում է այս տարի անդադար աշխատել.«Ինձ դուր է գալիս մշտապես գործի մեջ լինել: Նպատակներս շատ են, իսկ կյանքի կոչելու համար պետք է մոռանալ հանգստի մասին: Ունեմ նոր երգեր, ձայնագրություններ, արդեն աշխատում ենք նոր հոլովակի վրա, բացի դա, առաջիկայում լույս կտեսնի իմ հեղինակային երգերի ձայնասկավառակը»:

Կադր՝ Մարգարիտա Բարխոյանի նոր տեսահոլովակից
Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: