Ուրիշի ընտանիքը քանդելիս Աննա Հարությունյանը չէր էլ պատկերացնում, որ այդ տղամարդը այլ կնոջ հետ կամուսնանա

Հայտնի մարդկանց անունների հետ երբեմն կապված են այնպիսի սկանդալներ, որոնք իրենց գործունեության և հետագա ստեղծագործական կյանքի վրա բիծ են թողնում, ինչպես դերասանուհի Աննա Հարությունյանի դեպքում։ Տարիներ առաջ դերասանուհին, երբ նկարահանվում էր «Գեներալի աղջիկը» սերիալում, կապվեց նույն սերիալի աշխատակից Տիգրան Շահինյանի հետ: Այդ ժամանակ Տիգրանն ամուսնացած էր և ուներ երեխաներ, այսինքն՝ Աննան ամեն ինչ արեց, որպեսզի բաժանի նրան ընտանիքից: Երբ հասավ իր նպատակին, սկսեց իր հարցազրույցներում խոսել, որ ապագա ամուսնու աջակցությամբ պատրաստվում է բացել նիհարեցման սրահ: Փաստորեն՝ մեծ ախորժակ ուներ դերասանուհին, ի դեպ՝ Տիգրանի հետ էլ ներկայանում էր տարբեր միջոցառումներին, երեկույթներին: 

2013 թվականին Աննան հայտարարեց, որ վերջապես կամուսնանան: Մի քանի դրվագ նրա տված հարցազրույցից: «Ինձ ամբողջությամբ տեսնում եմ երջանիկ կնոջ, մոր կարգավիճակում: Ամուսնությունը նոր հույզեր կբերի, ինչն էլ կծառայի դերասանական խաղիս: Սեփական բիզնես ունենալը ընդհանրապես չի նշանակում 2-րդ պլան մղել մասնագիտությունս: Հակառակը, ինչպես ասել էի մեր նախորդ հարցազրույցում, այն նպաստում է ունենալ թեկուզ ոչ մեծ, բայց ստաբիլ գումար, որպեսզի հնարավորութուն ունենամ ավելի խնամքով ընտրելու կերպարներս եւ լիարժեք զբաղվեմ իմ սիրած գործով` թատրոնով»:

Ուրիշի ընտանիքը քանդած Աննա Հարությունյանը այդպես էլ չկարողացավ այդ տղամարդուն իր կողքին պահել, քանի որ վերջինս ուրիշի հետ ամուսնացավ: Նայում էի Տիգրանի ֆեյսբուքյան էջը, որտեղ ստատուսը փոխված է: Ի՞նչ է ստացվում, որ ուրիշի դժբախտության վրա քոնը չես կառուցի:

Today's most read news !
  • Թողնել «լոլո»-գիան, անցնել սոցիոլոգիայի
  • Պետք էր ճշգրտությունը «պաշտել», ոչ թե հաշվարկը
  • Եթե չկա ներքին լայն դիմադրություն
  • Մարզպետները վիրավորական չեն համարում վարչապետի կրթվելու կոչը
  • Վաղը կանցկացվի երթ՝ ԿԸՀ-ից ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ հայտարարելու պահանջով
  • Սխալ ազդակներ հասարակությանը
  • Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան
  • Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը
Comments

Name: