Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ. Գևորգ Գրիգորյան

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գեւորգ Գրիգորյանը, ով տեւական ժամանակ առաջ թողեց ամենն ու որոշեց իր մոտոցիկլով շրջել աշխարհով մեկ: Այժմ Գեւորգը կրկին Հայաստանում է ու կրկին նկարահնվում է: «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում նա գլխովոր հերոսին է մարմնավորում, իսկ թե ինչը նրան կրկին վերադարձրեց Հայաստան ու էկրաններ, պատմել է Life.panorama.am-ին:
 
-Գեւորգ, բավականին երկարատեւ դադարից հետո կրկին վերադարձաք ոչ միայն  Հայաստան, այլեւ հեռուստաէկրաններ: Կպատմե՞ ք, թե ինչպես կայացրիք վերադառնալու որոշումը:
 
- Վերադարձա Հայաստան, որպեսզի ընտանիքիս տեսնեմ, այդ ընթացքում «Արարատ» հեռուստաընկերությունից առաջարկ ստացա նկարահնվել 25 մասից բաղկացած ֆիլմում ու քանի որ սցենարը, ռեժիսորն ու ընդհանուր աշխատակազմն ինձ հարազատ մարդիկ էին, մեծ հաճույքով համաձայնեցի: Նկարահանումներն ավարտելուց հետո պիտի մեկնեի երկրից, բայց մոտոցիկլով վթարի ենթարկվեցի, որի հետեւանքով ծանր կոտրվածքներ ունեցա եւ ստիպված մնացի այստեղ: Դե իսկ «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում շատ պատահական հայտնվեցի. Սա երեւի միակ բանն էր, որ կարող էի անել կոտրած ոտքով:
 
-Այժմ Ձեզ տեսնում ենք «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում: Մի փոքր կպատմե՞ք Ձեր հերոսի մասին` ինչպիսի՞նն է նա, ինչ նմանություններ ունեք նրա հետ:
 
- Այս սերիալում մարմնավորում եմ երիտասարդ բժշկի, ով հայտնի բժիշկների ընտանիքից է: Նա մանկաբուժ է` չստացված ամուսնական կյանքով: Կերպարիս հետ ընդհանուր գիծը երեւի սերն է դեպի երեխաները:
 
-Գեւորգ, լավ աշխատանքի համար շատ կարեւոր է անձնակազմը, հետաքրքիր է` ինչպե՞ս է կայանում Ձեր ու թիմի համատեղ աշխատանքը:
 
- Ներկայիս սերիալի աշխատակազմում մարդիկ են, ովքեր գիտեն իրենց գործը: Բոլորն անխտիր պրոֆեսիոնալ են: Ինձ համար շատ կարեւոր էր այն, որ հնարավորություն ունեցա աշխատել Սամվել Սարգսյանի հետ. Նա ֆանտաստիկ դերասան է` աներեւակայելի էներգետիկայով: Նաեւ հիացած եմ երիտասարդ դերասանուհիներ Էմմայով ու Ռոզիով. Անչափ զարմացած եմ, ես չգիտեի, որ Հայաստանում նման հզոր տաղանդավոր աղջիկներ կան:
 
-Բացի այս նախագծից, առաջիկայում ի՞նչ այլ պլաններ ունեք:
 
- Ապագայի համար շատ ծրագրեր կան, բայց դրանք կապ չունեն հեռուստատեսության հետ: Այն ծրագրերը, որոնք ժամանակին երազանք էին, հիմա կփորձեմ իրագործել: Չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին, ասում են, եթե մի բան ես ծրագրել, ոչ մեկին մի ասա, որ կատարվի:
 
-Գեւորգ, շատերը Ձեզ գիտեն որպես կնամոլի: Այս պահին ի՞նչ է կատարվում Ձեր սրտում, միայնա՞կ եք, թե Ձեր սիրտը գրավելու համար կարող են պայքարել Ձեր երկրպագուհիները:
 
- Ես կնամոլ չեմ, իմ թուլությունը թույլ սեռի հանդեպ շատ առողջ է, ինչպես ցանկացած տղամարդու մոտ: Ես ուրախ եմ, որ չկա թուլություն ուժեղ սեռի հանդեպ: Ժամանակները մեր օրերում շատ խառն են ու անհասկանալի: Իմ կյանքում շատ վաղուց կա մեկն, ում մասին չեմ խոսում, նրան թաքուն եմ պահում օտար աչքերից, որ աչքով չտան: Ես այն հիմարներից եմ, որ իր սխալների վրա է սովորում: Ես Կազանովայի կերպարից շատ հեռու եմ. Միշտ նույն շորերն եմ հագնում, պատռած ջինսեր, որոնք մաշվածությունից են պատռվել, կաշվե բաճկոն, իմ մոտոակումբի ժիլետն ու գանգերով վերնաշապիկ, էլ չասեմ, որ ամառ-ձմեռ նույն երկարաճիտք կոշիկներն եմ հագնում, ձեռքերս միշտ յուղոտ են մոտոցիկլի վրա աշխատելու պատճառով, իսկ օծանելիքի փոխարեն բենզինի ու ծխախոտի հոտ է գալիս:
Today's most read news !
  • «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչը 2-րդ տեղում է լավագույն կին կատարողների մրցույթում
  • «Եղնիկների կածանը». ուշագրավ փաստեր Ապրիլյան պատերազմին առնչվող ֆիլմի նկարահանման հրապարակից
  • Ամենապրոֆեսիոնալ երգչին անգամ կարող են կոտրել բացասական մեկնաբանությունները. Ինգա Արշակյանը՝ «Եվրատեսիլ-2017»-ի երգի մասին
  • Միշտ չէ, որ առաջին փորձը իդեալական է լինում. «Armenian Europe Music Awards Paris 2017» մրցանակաբաշխության կազմակերպիչը` թերությունների մասին
  • Քիմ Քարդաշյանը ելույթ կունենա կանանց գագաթնաժողովում
  • Միլիարդակռիվ. Ի՞նչ դեր է ունենալու Մոսկվան այդ կռվում
  • Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
  • «Երբ կինն ամուսնու փոխարեն է պատասխանում…». ՀՀԿ-ի արձագանքը Սեյրան Օհանյանի տիկնոջ սպառնալիքին
Comments

Name: