Շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի. Արամոն 49 տարեկան է

Դերասան, երգիչ Արամոն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Տարիքային առանձնահատկության ու կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին հոբելյարը խոսել է Life.panorama.am-ի հետ:
 
«Ուրախ եմ, որ ծնվել եմ, ապրում եմ: Երջանիկ եմ, որ վայելում եմ կյանքն ու այսօր տարիքս եւս մեկով ավելացավ»,- նշեց սիրված երգիչը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Արամոն ընտանիքն է համարում.
 
«Վերագնահատելով կյանքս հստակ կարող եմ փաստել, որ կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է եղել, ամենակարեւոր տեղում որդիս է՝ Ավոս: Իհարկե, աշխատանքային բնագավառում եւս շատ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ամենից ու ամենքից գլխավորը ընտանիքս է»,- նկատեց նա:
 
Չարված քայլերի համար Արամոն չի զղջում, ավելին՝ կարծում է, որ բացթողումներ գրեթե չունի.
 
«Կարծում եմ՝ այն, ինչ կարողացել եմ արվեստի բնագավառում անել, ես արել եմ: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է, ես հասցրել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Առջեւում էլ շատ բան ունեմ անելու, հուսով եմ, որ կկարողանամ ավելին անել»,- հավելեց Արամոն:
49-ամյա դերասան-երգչի ամենակարեւոր նպատակը կրկին որդու հետ է կապված.
 
«Կարեւոր ցանկությունը կամ նպատակը իմ ու ընտանիքիս առողջությունն է ու միասին լինելը: Իսկ դրանից զատ նպատակներս Ավոյիս հետ են կապված, նրա հաջողություններն ինձ համար շատ կարեւոր են: Նաեւ շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի»,- նշեց Արամոն ու շեշտեց.
«Թեեւ շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի, բայց ինքս ոչ մի կերպ արհեստականորեն չեմ արագացնում այդ պրոցեսը: Ես չեմ կարող այդ հարցում միջամտել, քանի որ նա պետք է գտնի իր կեսին, ինքը պետք է գա այդ մտքին, որ ամուր ընտանիք ունենա»:
Արամոյի ծննդյան օրվան այսօր հարազատներից ու ընկերներից զատ ներկա կլինի իր սիրելի հանդիսատեսը.
 
«Այսօր ունեմ ներկայացում՝ «Սեւ դառը շոկոլադ»-ը, որից հետո հավանաբար մտերմիկ երեկո կունենամ ընկերներիս հետ: Ինձ համար երջանկություն էր, երբ կեսգիշերին ինձ շնորհավորեց մայրս, ընտանիքս, հետո մտերիմ ընկերներս, բայց նաեւ շատ ուրախ եմ, որ անկախ ինձնից ու իրենցից՝ այսօր ծննդյանս օրվան ներկա կլինեն շուրջ 450 հանդիսատես, ովքեր դիտելով ներկայացումը ու ներկա լինելով, արդեն իսկ կշնորհավորեն ինձ: Ինձ համար մեծ հաճույք է, որ այսօր ես նաեւ բեմում եմ լինելու ու իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվելու»,- հավելեց օրվա հերոսը:
Today's most read news !
  • Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին
  • Անձի երկվություն. Սերժ Սարգսյանի անբուժելի հիվանդությունը
  • Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց
  • Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին
  • Վաղուց շատ լավ եմ ինձ զգում, ոչ մի խնդիր այլևս չկա. Գոռ Սուջյանն՝ իր առողջականի մասին
  • Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին
  • Նոր մանրամասներ՝ Քիմ Քարդաշյանի վրա կատարված հարձակումից
  • Քանյե Ուեսթը բժիշկների խորհրդով է բաց թողել Գրեմմին
Comments